Գատուզոն նշել է, թե ինչպես է հնարավոր կանգնեցնել Ռոնալդուին
Սպորտ«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուցոն պատմել է, թե իր թիմն ինչպես է դիմակայելու «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին Իտալիայի առաջնության 12-րդ տուրի խաղում, որը կկայանա այսօր` նոյեմբերի 11-ին:
«Այս պահին «Յուվենտուսն» ու «Բարսելոնան» հանդիսանում են Եվրոպայի լավագույն թիմերը: «Յուվենտուսի» կազմում շատ են չեմպիոնները, իսկ նրանց գլխավոր հաղթաթուղթը Ռոնալդուն է:
Ով կարող է նրան կանգնեցնե՞լ. մենք ունենք Ֆրանկ Կեսյե:
Այդուհանդերձ, Ռոնալդուին կանգնեցնելու համար ճիշտ կազմակերպված խաղ է անհրաժեշտ: Բայց «Յուվեի» կազմում կան այլ վտանգավոր ֆուտբոլիստներ ևս: Մենք շատ աշխատանք կունենանք կատարելու»,- Գատուզոյի խոսքերն է փոխանցում «Միլանի» պաշտոնական կայքը:
«Միլան»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա «Ջուզեպե Մեացա» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին: