Էջմիածնի քաղաքապետը հերքում է ԱԺ արտահերթ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին լուրերը
ՀասարակությունԷջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը։
«Իրականությանը չեն համապատասխանում մամուլում տարածված լուրերը, թե ես ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու եմ: Ինձ էջմիածինցիները վստահել են որպես քաղաքապետ, և ես առաջիկա 5 տարում այդ վստահությունն արդարացնելու առաքելություն ունեմ»,– նշեց Գասպարյանը։
Վերջինս վստահեցրեց, որ Էջմիածնում շատ բան է փոխվել և այլևս չկա որևէ օլիգարխիկ կլան, Էջմիածինը բավական հանգիստ է ու վախի մթնոլորտ չկա։
Դիանա Գասպարյանն Էջմիածին համայնքի ղեկավար է ընտրվել հոկտեմբերի 21-ին: