Ադրբեջանում հայրը դանակահարել է որդուն
ՄիջազգայինԱդրբեջանի Աղջաբեդիի շրջանում հայրը դանակահարել է որդուն:
Ինչպես հաղորդում է report.az լրատվական կայքը, միջադեպը տեղի է ունեցել ընտանեական վիճաբանության հողի վրա: Աղաեւը որդու` Ֆարհադի կրծքի շրջանում դանակի երկու հարված է հասցրել: Վերջինս ծանր վիճակում տեղափոխվել է Աղջաբեդիի շրջանային հիվանդանոց: Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Նիյազի Աղաեւին:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` Ադրբեջանում ընտանեական վիճաբանությունների հետեւանքով սպանությունների թիվը գնալով մեծանում է: 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 3, հայրասպանության 5, հարազատների միմյանց սպանության 16 եւ ամուսինների սպանության 11 դեպք է տեղի ունեցել: