Սամվել Բալասանյանը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին և կաջակցի Ֆելիքս Ցոլակյանին
ՀասարակությունԳյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է աջակցել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սամվել Բալասանյանն ասաց լրագրողների հետ զրույցում:
«ԱԺ արտահերթ ընտրություններին չեմ մասնակցելու, որդիներս նույնպես չեն մասնակցելու, անկուսակցական եմ: Մեկ ձայն ունեմ ու տալու եմ իմ լավ ընկերոջը՝ Ֆելիքս Ցոլակյանին»,- շեշտեց Բալասանյանը: