Թրամփը Կալիֆորնիան ընդգրկած հրդեհների համար մեղադրել է տեղական իշխանություններին
Հասարակություն«Կալիֆորնիայում այս մասշտաբային հրդեհների միակ պատճառը անտառային տարածությունների վատ կառավարումն է: Ամեն տարի միլիարդավոր դոլարներ են հատկացվում, մինչդեռ մարդիկ շարունակում են մահանալ, և այս ամենն անտառային տարածությունների վատ կառավարման հետևանքով: Անմիջապես կարգավորեք խնդիրը, հակառակ դեպքում դաշնային միջոցներ այլևս չեք ունենք»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Կալիֆորնիայի հյուսիսում հրդեհները սկսվել են նոյեմբերի 8-ից, դրանց հետևանքով զոհվել է 9 մարդ: Հրդեհն այժմ ընդգրկում է 36 հազար հեկտար տարածք, այն ոչնչացրել է գրեթե 7 հազար շինություն, մեծամասամբ բնակելի տներ: Սեփական տները ստիպված է եղել լքել շուրջ 250 հազար մարդ: