Երևանում սպանության դեպք է գրանցվել. դանակահարության հետևանքով միջին տարիքի տղամարդը մահացել է
ՀասարակությունՔիչ առաջ Երևանում դանակահարության դեպք է գրանցվել։ Tert.am-ի տեղեկություններով՝ դանակահարությունը գրանցվել է Աջափնյակ վարչական շրջանում, մի քանի հարվածի հետևանքով ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է։
Դեպքի վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։
Վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունը ժամը 19։45-ին դանակահարության մասին ահազանգ ստացել է. «Ոստիկանությունն ահազանգ է ստացել «Արմենիա» ԲԿ-ից, որ իրենց մոտ է տեղափոխվել մոտ 45 տարեկան մի տղամարդ կտրած-ծակած վերքերով, ով հիվանդանոցում մահացել է»,-ասաց Էդգար Ջանոյանը։
Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են։