Յուրա Մովսիսյանն այլևս չի օգնի «Սպարտակին» այս մրցաշրջանում
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Յուրա Մովսիսյանն այլևս չի օգնի «Սպարտակ»-ին այս մրցաշրջանում:
Ազգային թիմի անդամը վնասվածք է ստացել «Սպարտակ»-ի հերթական մարզման ժամանակ: Մայրաքաղաքայինների բուժանձնակազմի ղեկավար Միխայիլ Վարդապետով պնդմամբ, Մովսիսյանի վնասվածքը լուրջ չէ, բայց նա բաց կթողնի մրցաշրջանի վերջին հանդիպումները: Այս մասին գրում է «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը:
«Սպարտակ»-ն առաջիկա հանդիպումը կանցկացնի մայիսի 16-ին` մրցելով ԲԿՄԱ-ի հետ: «Սպարտակ»-ն այս մրցաշրջանում կխաղա նաև «Ուֆա»-ի և «Ամկար»-ի հետ: