Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո Մեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը


Հայ–իրանական սահմանի փակումը նշանակում է ՀՀ կղզիացում

Հասարակություն

ԱՄՆ–ի կողմից Իրանի նկատմամբ արդեն ուժի մեջ մտած նոր պատժամիջոցներն աշխարհի ուշադրության կենտրոնում են: Իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ զրույցում խոսել ենք պատժամիջոցների և Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին: Խոսելով հնարավոր ազդեցության թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հատվածների մասին՝ իրանագետը նախ նշեց, որ պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է Իրանի նավթարդյունաբերությանը և բանկային համակարգին: «Եվ այս առումով Հայաստանի համար առավել հետաքրքիր է բանկային համակարգի հատվածը: Թեև, անկեղծ ասած, մինչ այդ էլ՝ պատժամիջոցների վերացման պայմաններում, ԱՄՆ–ը վարում էր մի քաղաքականություն, համաձայն որի, ըստ էության, Իրանի հետ բանկային գործարքները մեծ դժվարություններ էին հարուցում: Հաշվի առնելով այս ամենը, իհարկե, մեր հարևան և բարեկամ պետության հանդեպ ցանկացած պատժամիջոց որոշակի ռիսկային իրավիճակ է առաջացնում նաև մեր տնտեսվարողների համար»,–PressMedia.am-ի հետ զրույցում ընդգծեց իրանագետը՝ միաժամանակ նշելով, որ, այդուհանդերձ, այդ պատժամիջոցները Հայաստանի տնտեսական հատվածում լրջագույն ազդեցություն չեն կարող ունենալ:«Այլ խնդիր է քաղաքական տիրույթը, որտեղ, բնականաբար, հնարավոր են որոշակի հորդորներ կամ ճնշումներ Հայաստանի վրա՝ կապված Իրանի հետ գործակցությունը սահմանափակելու հետ: Նշվածի վերաբերյալ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը նույնիսկ մի քանի անգամ է հայտարարություններով հանդես եկել: Դրանց համաձայն, Հայաստանը չի պատրաստվում սահմանափակել իր գործակցությունն Իրանի հետ՝ համարելով, որ դա բխում է մեր ազգային և պետական շահերից»,–նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, մենք հայ–իրանական հարաբերությունները չպետք է պայմանավորենք Իրան և որևէ այլ երկիր հարաբերությունների հանգամանքով. «Եվ պետք է փորձենք այդ տիրույթում եղած ողջ ներուժը ծառայեցնել մեր երկու երկրների զարգացման և բարօրության ապահովմանը: Բնականաբար, ցանկացած, նույնիսկ ամենախիստ պատժամիջոցների պայմաններում Հայաստանն Իրանի հետ գործակցել է: Ընդ որում, ժամանակին այդ պատժամիջոցներն ունեցել են միջազգային բնույթ և Հայաստանը հավատարիմ է եղել նաև իր միջազգային պարտավորություններին: Բայց պատժամիջոցների այս փուլը վերաբերում է բացառապես ԱՄՆ–ի կողմից կիրառվող քաղաքականությանը: Եվ այս համատեքստում Հայաստանը, որպես միջազգային հանրության լիիրավ անդամ, ազատ է բարեկամ պետության հետ սեփական հարաբերությունները զարգացնել: Կարծում եմ, որ այս համատեքստում հետաքրքիր գործակցություն կարող է ստացվել Եվրամիության երկրների հետ, որոնք մեխանիզմներ են փնտրում Իրանի հետ իրենց տնտեսական և քաղաքական կապերը նախկինի պես պահպանելու համար: Հայաստանը կարող է Եվրամիության ճամբարում հանդես գալ, ինչը բխում է նաև մեր շահերից»: Իսկ թե այս փուլում որքանո՞վ Հայաստանին կհաջողվի գոնե չեզոք դիրք պահպանել, Վարդան Ոսկանյանը նկատեց, որ բոլոր կողմերը պետք է հասկանան, որ Հայաստան– Իրան հարաբերությունները ենթակա չեն  որևէ երրորդ պետության շահերի ազդեցությանը, քանի որ գործ ունենք մեր պետության համար կենսական, անգամ անվտանգային շահերի հետ: 

«Հետևաբար, եթե այդպիսի փորձեր կան, ապա որևէ երրորդ պետություն չպետք է Հայաստանին պարտադրի սահմանափակել Իրանի հետ գործակցությունը: Նման պահանջն անտրամաբանական կլինի: Հետևաբար կարծում եմ, որ Հայաստանը, բնականաբար, ջանքեր թափելով, պետք է շարունակի իր հարաբերությունների զարգացումն Իրանի հետ: Մենք պետք է աշխատենք երկու հիմնական ուղղությամբ. դա նախևառաջ Իրանի հետ աշխատանքն է տարբեր՝ թե՛ դիվանագիտական, թե՛ հասարակական մակարդակներում և թե՛ ԶԼՄ–ների տիրույթում: Իսկ երկրորդ ուղղությունն ԱՄՆ–ի հետ աշխատանքն է, որ, այսուհանդերձ, Հայաստանի դիրքորոշումներն ընկալելի լինեն նաև աշխարհի թիվ մեկ գերտերությունում»,–շեշտեց իրանագետը:

Խոսելով հայ–թուրքական սահմանից, օրեր առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ Հայաստանն այս պահին ունի երկու կիսաբաց սահման. «Հայ– իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել ԱՄՆ–ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով, իսկ հայ–վրացական սահմանը, օրինակ, վատ եղանակային պայմանների պատճառով, աշխարհաքաղաքական պայմանների պատճառով»։ Անդրադառնալով հայ–իրանական սահմանի փակման հնարավորությանը՝ Վ. Ոսկանյանն ընդգծեց. «Հայաստան–Իրան սահմանը որևէ պարագայում չպետք է փակվի: Լինի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ բնակլիմայական իրավիճակ, միևնույն է, Հայաստան–Իրան սահմանի գործունեությունը մենք պետք է ապահովենք մեր ունեցած բոլոր հնարավորություններով: Ավելին, Հայաստանը հնարավորինս արագ պետք է ձեռնամուխ լինի այդ սահմանի ենթակառուցվածքների զարգացմանը՝ հաշվի առնելով, որ դեպի այդ սահման ձգվող մայրուղին չի համապատասխանում մեր պետության զարգացման տեսլականի որևէ չափորոշիչի, և այս իմաստով Հյուսիս–հարավ միջանցքի համատեքստում Հայաստանի դերակատարությունը չափազանց բարձր է: Այդ դերակատարության մասին գիտեն և բազմիցս շեշտում են նաև իրանական կողմից: Հետևաբար, մենք նույնիսկ մեկ րոպեով չպետք է դիտարկենք Հաաստան– Իրան սահմանի փակվելու հանգամանքը: Բացի այդ, պետք է նաև հնարավոր ամեն ինչ անենք, որ թե՛ հայկական, թե՛ իրանական կողմից այդ սահմանը գործի իր ունեցած ներուժի ողջ կարողությամբ: Ես չեմ կարծում, որ այդ սահմանը երբևիցե կփակվի, որովհետև հայ–իրանական սահմանի փակում, նշանակում է՝ Հայաստանի Հանրապետության, ըստ էության, կղզիացում»:

Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը
Ամենադիտված