Անցած շաբաթ հակառակորդը հրադադարը խախտել է 900 անգամ. ԼՂՀ զինուժը ճնշել է նրա ակտիվությունը
HeaderՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 եւ 82մմ ականանետերից ու ՌՊԳ-7 եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 16000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել են: