Կարլո Անչելոտին «Նապոլիի» 14 խաղում 14 տարբեր կազմ է ընտրել
Սպորտ«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին շարունակում է ռոտացիայի ենթարկել թիմի կազմը:
2018-19թթ. մրցաշրջանի մեկնարկից սկսած Անչելոտին 14 տարբեր կազմեր է ընտրել Իտալիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի հանդիպումների համար: Այս մասին տեղեկանում ենք Football Italia-ից:
Սերիա Ա-ի 11-րդ տուրի՝ «Էմպոլիի» հետ խաղի (5-1) մեկնարկային կազմում Անչելոտին միանգամից 7 փոփոխություն էր կատարել «Ռոմայի» հետ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած հանդիպման համեմատ:
Իտալացի մասնագետն այդ 14 խաղում մեկ անփոխարինելի ֆուտբոլիստ է ունեցել. միայն սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին է ընդգրկվել «Նապոլիի»՝ ընթացիկ մրցաշրջանի բոլոր հանդիպումների մեկնարկային կազմում:
Ուշագրավ է, որ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը նախկինում բազմիցս դժգոհություն էր հայտնել, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին քիչ է ռոտացիայի ենթարկում կազմը: