Ուայլդերը դարձել է իմ մոտիվացիան. Թայսոն Ֆյուրի
ՍպորտԲրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին, ով երկու տարվա դադարից հետո ռինգ է վերադարձել, խոստովանել է, որ իրեն մոտիվացրել է ամերիկացի Դեոնտեյ Ուայլդերի քննադատությունը.
«Ես հեռախոսը ձեռքիս քայլում էի, երբ պատահաբար տեսա Ուայլդերի կարճ տեսանյութը: Նա ասում էր. «Թայսոն Ֆյուրին դավաճանել է ինքն իրեն: Նա հուսախաբ է արել իր ընտանիքին:
Նա այնքան է գիրացել, որ այլևս երբեք չի կարողանա ռինգ վերադառնալ: Ուրախ եմ, որ նա հեռացել է: Ես ցանկացած պարագայում կոչնչացնեի նրան և կստիպեի հեռանալ»:
Տեսանյութը դիտելուց հետո մտածեցի, որ պետք է վերադառնամ: Պետք է վերադառնամ և անձամբ Ուայլդերին ամեն ինչ ապացուցեմ: Նա դարձել է իմ մոտիվացիան: Ես վերադարձել եմ, որպեսզի հաղթեմ նրան:
Ես դժվարարությունների միջով եմ անցել: Իմ գլխում պայքար է գնացել ինքս իմ դեմ: Հոգեբանական դժվարություններն ասես լուռ մարդասպաններ լինեն: Դրանք ազդում են քեզ վրա, իսկ դու չես նկատում»,- ասել է Ֆյուրին SHOWTIME Sports-ին տված հարցազրույցում:
Հավելենք, որ Ֆյուրին և Ուայլդերը մենամարտելու են դեկտեմբերի 1-ին, Լոս-Անջելեսում: