Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո Մեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը


Հեռուստադիտողները փաստի առաջ են. «Շանթի» տարօրինակ որոշումը

Հասարակություն

PressMedia.am-ը քաղաքացիներից մտահոգություններ է ստանում՝ կապված հոկտեմբերի 30–ին ստացած հաղորդագրության հետ: Ըստ այդ հաղորդագրության, «Ucom» ընկերության բաժանորդները տեղեկացվել են, որ նոյեմբերի 1–ից իրավատիրոջ պահանջով «Ucom» ընկերության հեռուստատեսային ցանցում կդադարեցվի բաց եթերի տարբերակով Հայաստանի հեռուստադիտողներին հասանելի «Շանթ» հեռուստաալիքի վերահեռարձակումը։ Ավելի պարզ ասած՝ Ucom–ից օգտվող հեռուստադիտողները «Շանթ» դիտելու հնարավորությունից կզրկվեն:

Որոշման վերաբերյալ «Շանթ»–ն իր պարզաբանումն է ներկայացրել. ««Շանթ» հեռուստաընկերությունը և «Ռոստելեկոմ»–ը սկսում են ռազմավարական նոր համագործակցություն: Այս քայլի նպատակն է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ նոր որակի ու մակարդակի հասցնել հեռուստածրագրերի արտադրությունն ու տարածումը՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և որակ հեռուստադիտողների համար: «Շանթ»–ի արդեն առկա հատուկ ուղղվածությամբ ալիքների խմբին շատ մոտ ապագայում կավելանան յուրօրինակ ու պահանջված նոր ալիքներ, և առավել դիտարժան ու հասանելի կդառնա ստեղծած բովանդակությունը: Նոյեմբերի 1–ից «Շանթ»–ի բոլոր ալիքների փաթեթը կհեռարձակվի միայն «Ռոստելեկոմ»–ի ցանցում և «Արմթիվիս» հարթակով: «Շանթ»–ի համապետական ալիքը շարունակելու է բաց հեռարձակումը: Այս ամենը թելադրված է նաև ոլորտում արդեն առկա նախադեպերով և հավասարակշռման անհրաժեշտությամբ»:

Մեղմ ասած՝ տարօրինակ պարզաբանում է, եթե ավելին չասենք: Ըստ էության, «Շանթ» հեռուստաընկերությունը փաստացի դաշտի մոնոպոլիզացիայի ճանապարհով է գնում՝ մեկ այլ օպերատորի ծառայություններից օգտվողներին զրկելով օգտվել ստանդարտ փաթեթում ներառված ալիքներից մեկից:

Որոշման վերաբերյալ հայտարարություն է նաև տարածել «Ucom»–ը, որտեղ մասնավորապես նշվել է. «Մշտապես ջանալով հեռուստատեսային ծառայության նվազագույն սակագնային փաթեթներում ընդգրկել բոլոր հայկական և արտասահմանյան հանրային հեռուստաալիքները՝ Ucom ընկերությունն սկզբունքորեն նախընտրում է չխախտել գին-որակ–բովանդակություն համաչափությունը: Հաշվի առնելով վերոնշյալ պահանջը՝ Ucom ընկերությունն ստիպված է դադարեցնել «Շանթ» հեռուստաալիքի վերահեռարձակումն անորոշ ժամկետով։ Հավելենք, որ Ucom–ը պատրաստ է վերսկսել նշյալ ալիքի վերահեռարձակումը հայկական ալիքների շարքում իրավատիրոջ ցանկության դեպքում, ինչպես դա եղել է տարիներ շարունակ»:

Ի դեպ՝ PressMedia.am-ը փորձել էր մի շարք հարցադրումների շուրջ պարզաբանումներ ստանալ հեռուստաընկերությունից, բայց «Շանթ»–ից նշեցին, որ իրենց «պարզաբանումը» սպառիչ են համարում: «Ucom»–ից էլ հայտնեցին, որ պատրաստակամ են նաև այլ հարցերի պատասխանել, եթե իրենց վերոնշյալ պարզաբանումից հետո հարցեր կմնան: Իրավիճակը միայն առերևույթ է դուրս ընկերությունների շահերի, անհամաձայնությունների համատեքստից: Ոլորտին քաջատեղյակ մասնագետները չեն բացառում նաև այդ հնարավորությունը, բայց մեր խնդիրն այս պարագայում քաղաքացին է, ում հեռուստաընկերությունը փաստի և անհարմար վիճակի առաջ է կանգնեցրել: Նրանք, փաստորեն, ստիպված կլինեն անջատել «Ucom»–ի սարքը, միացնել հեռարձակման թվային սարքը, որպեսզի հնարավորություն ունենան դիտել «Շանթի» հաղորդումները, որի համապետական ալիքը շարունակելու է բաց հեռարձակումը: Հետո կրկին կմիացնեն «Ucom»–ի սարքը: Կամ էլ ստիպված կլինեն հրաժարվել «Ucom» ընկերությունից, ինչը, որքան հասկանում ենք, «Շանթի» ցանկությունների դաշտում է, կամ ուղղակի կդադարեն «Շանթ» դիտել: Եվ այսպես շարունակ: Աբսուրդային իրավիճակ, որը ստեղծելուց առաջ հաստատ հեռուստադիտողի «առավելագույն հարմարավետության» մասին չեն մտածել:

Կույր պետք է լինել չնկատելու նաև մարդկանց՝ մեկ այլ ընկերություն ուղղորդելու ենթատեքստը, բայց անգամ նման պարագայում կարելի էր նախ մտածել հեռուստադիտողի մասին: Ամեն դեպքում տուժողը քաղաքացին է, որին ոչ մի խելամիտ լուծում չի առաջարկվել: Միգուցե միանգամից ասվեր՝ չեք ուզում՝ մի դիտեք:

Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը
Ամենադիտված