Ճապոնիայի իշխող դաշինքը՝ վարչապետ Սանաե Տակաիչի գլխավորությամբ հաղթել է ընտրություններում Սպերցյանին պետք է բաց թողնել Եվրոպա․ Անդրեասյան Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 5 բալանոց երկրաշարժ է եղել Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Լևոն Ազիզյանը ներկայացրել է կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող 5 երկրներ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համար Հայտնի է 2025-ին ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակը Կրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, ապա կբարձրանա


Արցախի հարցում Իրանի կողմից արված որևէ հակահայկական ուղերձ չկա

Հասարակություն

ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցը դիտարկվեց որպես ուղերձ, որի թիրախում նաև Իրանն էր: Այս համատեքստում հնչեցին տարբեր գնահատականներ՝ կապված այս փուլում Հայաստանի դիրքավորման հետ: Իրանագետ Արտյոմ Տոնոյանի խոսքով՝ Իրանի հետ հարաբերություններում Հայաստանի կեցվածքի խնդիրը ձևակերպված է վաղուց, և այստեղ նոր կեցվածք ընդունելու կամ կեցվածքի փոփոխության հարց ընդհանրապես չպետք է քննարկվի: 

«Իրանը Հայաստանի համար հազարամյա բարեկամ է: Այդ բարեկամական հարաբերությունները որևէ կերպ չպետք է կասկածի տակ դրվեն կամ որևէ կերպ քննարկվեն քայլեր, որոնք կարող են վնաս հասցնել հայ–իրանական բարեկամությանը: Իրանը Հայաստանի համար ունի չափազանց կարևոր նշանակություն: Ընդ որում, թե՛ անվտանգային, թե՛ ռազմավարական և թե՛ նման այլ հարաբերություններում պետք է չափազանց զգույշ լինել: Հայաստանը որևէ երրորդ երկրի համար չպետք է դառնա հարթակ՝ հակաիրանական հայտարարություններ հնչեցնելու համար: Այդ առումով պետք է չափազանց զգույշ լինել և թույլ չտալ քայլեր, որոնք որևէ կերպ կարող են վնասել հայ–իրանական հարաբերությունները, և դա՝ անկախ նրանից, թե ինչպիսի ուժ է կանգնած այդ երրորդ պետության անվան տակ»,–PressMedia.am-ի հետ զրույցում ասաց իրանագետը:

Նոր իշխանության արտաքին քաղաքականության համատեքստում անդրադառնալով Իրանի հետ ունեցած հարաբերություններին՝ Արտյոմ Տոնոյանը նշեց. «Իրանի հետ հարաբերությունները կառուցվել են այնպիսի հողի վրա, որը երկարաժամկետ հեռանկարով ի վիճակի է ապահովել թե՛ շարունակական զարգացումը, թե՛ բարեկամական հարաբերությունների պահպանումը: Բայց դա չի նշանակում, որ պետք է այդ հարաբերությունները մատնել անտարբերության կամ այդ հարաբերությունների նկատմամբ չլինել զգույշ և զգայուն: Համարում եմ, որ ԻԻՀ–ի հետ գործակցությունը պետք է խորանա, որևէ պահի չպետք է դադարի շարունակական զարգացմանը միտված քայլերի իրականացումը: Խիստ կարևոր է, որ Հայաստանը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաները, և հատկապես առաջին դեմքը՝ վարչապետը, հնարավորինս արագ հանդիպի Իրանի նախագահի հետ: Ըստ էության, տեղի ունեցած փոփոխություններից հետո խիստ կարևոր է հանդիպել և որոշակի հարցերի շուրջ կատարել որոշակի ճշգրտումներ»:

Իրանագետն ընդգծեց, որ խոսքը պաշտոնական այցի անհրաժեշտության մասին է:

Ինչ վերաբերում է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին և այդ համատեքստում Հայաստանի դիրքին, նա հավելեց. «Հաշվի առնելով Բոլթոնի այցն ու հայտարարությունները, ըստ իս, կարիք կա ամենաբարձր մակարդակով ևս մեկ անգամ ընդգծել այն կարևորությունը, այն բացառիկությունը, որը Հայաստանի համար ունի Իրանը: Եվ պետք է ևս մեկ անգամ ընդգծել, որ չի լինի այդ հարաբերությունները որևէ կերպ վտանգել, և Իրանի հետ հարաբերությունների առումով ՀՀ–ի վրա չպետք է լինի երրորդ երկրի կողմից որևէ ճնշում: Որովհետև Հայաստանն, ըստ էության, այլընտրանքային հարաբերությունների լայն զինանոց առանձնապես չունի, իսկ Իրանը  հարավային դարպաս է Հայաստանի համար: Չեմ կարծում, որ Իրանի դեմ որևէ պատժամիջոց պետք է պրոյեկտվի Հայաստանի Հանրապետության քաղաքականության և Իրանի հարաբերությունների վերաձևակերպման վրա»:

Նշենք, որ հոկտեմբերի 30–ին Ստամբուլում Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև եռակողմ հանդիպում է եղել, որտեղ անդրադարձ է կատարվել նաև արցախյան խնդրին: Հաշվի առնելով հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության տեքստը` կարծիքներ էին հնչել, թե Իրանի կողմից Արցախի հարցում դիրքորոշման փոփոխություն կա: 

Անդրադառնալով նշվածին ու թե՛ համատեղ հայտարարության, թե՛ ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հնչեցրած դիրքորոշումներին՝ իրանագետն ընդգծեց. «Երկու դեպքում էլ չեմ համարում, որ Իրանի կողմից արցախյան հակամարտության հարցում դիրքորոշման որևէ փոփոխություն կա: Զարիֆն իր ելույթում բառացի նշել է, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ կարգավորման ու բանակցությունների շնորհիվ, և պետք է լուծվի շուտափույթ: Իսկ համատեղ հայտարարության տեքստում նա առանձին նշել է, թե կարևոր է, որ տարածաշրջանային հակամարտությունները լուծվեն միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի և այլ սկզբունքների հիման վրա:

Կարևորվել է հակամարտությունների խաղաղ լուծումը, ապա հաջորդել է նախադասություն, ըստ որի այդ սկզբունքներից ելնելով՝ պետք է լուծվի նաև ԼՂ հակամարտությունը: Ըստ իս՝ Իրանի կողմից արված որևէ հակահայկական ուղերձ չկա: Հայտարարությունն ընդհանուր է, հիմնականում փորձել են պահպանել որոշակի չեզոքություն: Եվ ըստ այդմ հայտարարել ու ասել, թե Իրանը փոխել է իր դիրքորոշումը արցախյան հակամարտության մասով, սխալ է»:

Իրանագետի խոսքով, միակ կետը, որը կարող է որոշակիորեն խնդրահարույց լինել, տարածքային ամբողջականության շեշտադրումն է: Նրա դիտարկմամբ, սակայն, սա մի կետ է, որի մասին թե՛ Ադրբեջանում, թե՛ Ադրբեջանից դուրս հակամարտության հետ կապված հայտարարությունների դեպքում, որպես կանոն, նշում են բոլոր երկրները. «Մյուս հանգամանքն այն է, որ հենց Իրանը պետք է մտահոգվի իր տարածքային ամբողջականության պահպանման խնդրով, որովհետև ԻԻՀ–ն մի երկիր է, որտեղ կան անջատողական ձգտումներ: Եվ առնվազն ծիծաղելի կլինի, եթե ԻԻՀ–ն համարի, որ չպետք է հարգվի երկրների տարածքային ամբողջականությունը»:

Երրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ...Աշոտ ՄարկոսյանԹրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ Կարապետյան Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանԵրևանը դարձել է Սոչիի օդանավակայանի միջազգային ուղևորահոսքի առաջատարներից մեկըՍամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտումԱհազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասինՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԱրհեստական ​​բանականության պահակները հրաման են տալիս «Պատժել չի կարելի ներել» ֆիլմումԻրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԵրևանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունԵրեխան կուլ է տվել 14 սմ երկարությամբ գդալ (լուսանկարներ)Իտալիայում առանց հարգելի պատճառի դանակ կրելու համար կարող են հայտնվել բանտումՋուր հավաքեք. 23 ժամ ջուր չի լինի մի շարք հասցեներումՆորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի ենՍննդամթերքների գլոբալ կորուստները 2026թ. կարող են կազմել 540 մլրդ դոլար2025-ին ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակըԿրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը ճաշկերույթի ժամանակ որսորդական հրացանից կրակոցներ է արձակելՃապոնիայի իշխող դաշինքը՝ վարչապետ Սանաե Տակաիչի գլխավորությամբ հաղթել է ընտրություններում Սպերցյանին պետք է բաց թողնել Եվրոպա․ Անդրեասյան Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիությունՀովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 5 բալանոց երկրաշարժ է եղելԿոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Լևոն Ազիզյանը ներկայացրել է կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող 5 երկրներ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համար Հայտնի է 2025-ին ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակը Կրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, ապա կբարձրանա Թեհրանը Մոսկվային և Պեկինին տեղեկացրել է Միացյալ Նահանգների հետ վերջին բանակցությունների արդյունքների մասին Իրանում բnղոքի ցnւյցերի ժամանակ uպանվել է 200 դպրոցական Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին «Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին. կան վիրավորներ Հղիության արհեստական ընդհատման գործող կարգավորումների փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ն հերքում է Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար ՂումաշյանՈղջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համարԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ «Լիոնը» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Նանտին» Ուկրաինան պատժшմիջոցներ է կիրառելու Ռուսաստանին հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ մատակարարող ընկերությունների նկատմամբ․ Զելենսկի «Նապոլին» հաղթեց «Ջենոային» Տարադրամի փոխարժեքները փետրվարի 8-ին Խոշոր վթար․ բախվել են ՀՀ ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը Չեխիայի վարչապետը մեղադրել է Բորիս Ջոնսոնին Կիևի և Մոսկվայի միջև 2022 թվականի խաղաղության համաձայնագիրը խափանելու մեջ Միլանում օլիմպիական խաղերի անցկացման դեմ ցnւյցեր են տեղի ունեցել Չուվաշիայի ինժեներները մշակել են նոր մածուկ և կրճատել են արծաթի օգտագործումը արևային վահանակներում Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված