Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո Մեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը


«Օլիգարխ», բայց երբեմն միայն հայտարարագրով

Հասարակություն

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակվող հայտարարագրերի, պաշտոնատար անձանց ներկայացրած ունեցվածքի վերաբերյալ PressMedia.am-ը պարբերաբար տվյալներ է փոխանցում: Այդ առումով, սակայն, որոշ դեպքերում թյուրըմբռնում է լինում: Ներկայացված հայտարարագրից շատ դեպքերում կարելի է կարծել, թե պաշտոնյան օլիգարխ է, բայց պարզվում է՝ այդքան էլ այդպես չէ: Եղել են դեպքեր, երբ պաշտոնյաները զանգահարել են ու փոխանցել մտահոգությունը՝ հասկանալով, իհարկե, որ խնդիրը լրատվամիջոցինը չէ: Ավելի առարկայական օրինակ բերենք: Որպես ունեցվածք հայտարարագրվում է «Բազմաբնակարան բնակելի շենքը`մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը»: Այսինքն՝ կարդալիս կարելի է եզրակացնել, որ տվյալ պաշտոնյան բազմաբնակարան շենք ունի, բայց իրականում խոսքը մեկ բնակարանի մասին է, այնինչ հայտարարագրում չի մասնավորեցվում և գրվում է միայն տվյալ տողը: Խնդիր կա նաև, օրինակ, հողամասի դեպքում, երբ մի քանի հողամաս է հայտարարագրվում, սակայն պարզվում է՝ չափն այդքան էլ մեծ չէ, բայց «8 հողամաս» արտահայտությունն արդեն մի մեծ տարածքի կամ ահռելի կարողության տպավորություն է թողնում: Որքան էլ կարող է զարմանալի թվալ, բայց կան պաշտոնյաներ, ովքեր իրենց մտահոգությունը հայտնելով՝ նշում են, որ ցանկալի կլիներ անգամ հողատարածքի չափը նշել, կամ մեքենայի տարեթիվը, որը կօգներ իրական ունեցվածքի մասին պատկերացում կազմել: 

Նշված հարցերի շուրջ զրուցել ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ: Անդրադառնալով նախ «Բազմաբնակարան բնակելի շենքը…» վերոնշյալ ձևակերպմանը՝ նա ընդգծեց.

«Անշարժ գույքի դասակարգումները, դրանց տեսակավորումը մենք ոչ թե ինքնուրույնաբար ենք անում, այլ հենվում ենք անշարժ գույքի պետական կադաստրի կողմից տրամադրվող դասակարգիչների վրա, որովհետև տվ յալ ոլորտում ունենք իրավասու մարմին, որն էլ արել է գույքերի դասակարգումը: Այդ բազան օգտագործելով՝ մենք հենվում ենք գոյություն ունեցող դասակարգիչների վրա: Հետևաբար՝ բնակելի տուն, շենք, բազմաբնակարան շենքում առանձնացված տարածք, բազմաբնակարան շենքում առանձնացված բնակարան և այլ դասակարգիչները կադաստրի կողմից են տրամադրված և մենք դա օգտագործում ենք: Դրանք անշարժ գույքի տեսակավորման ընդունված հայտանիշներ են»:

Հարցին, այնուամենայնիվ, հնարավո՞ր չէ այնպես անել, որ որոշակի ձևակերպումներ փոխվեն, հասարակության համար ավելի մատչելի լինեն, նա արձագանքեց. «Կարճեցնել, պարզեցնելու հնարավորությունը կա: Ուղղակի, երբ տվյալ հարցերով զբաղվող կառույցը բավականին փորձ ու գիտելիքներ գեներացնելուց հետո օգտագործում է այդ դասակարգիչը ու դա նաև անշարժ գույքի գրանցամատյաններում է գրվում, և այն նաև տեսանելի է վկայականներում, դրա վրա չհենվելը և նոր մոտեցումներ որդեգրելը հիմնավորված չի լինի: Վերջիվերջո՝ իրավունքի պետական գրանցում իրականացնելիս մարմինը նման դասակարգում է տալիս: Եվ դա պետք է կողմերը ելակետ ընդունեն: Մենք էլ, բնականաբար, հենվում ենք այն գրանցման և այն դասակարգման վրա, որը տալիս է կադաստրը, որովհետև հետագայում մենք այդ տվյալները համադրում ենք կադաստրի տվյալների հետ՝ նույն երևույթի նկատմամբ մեր ընկալումները և լեզվաբանությունը պետք է նույնական լինեն»:

Ս. Սահակյանը նաև շեշտեց, որ դասակարգիչն ընտրում են հենց պաշտոնյաները վերը նշված տարբերակներից: Ինչ վերաբերում է գույքերի չափերին, մեր զրուցակիցը շեշտեց, որ անշարժ գույքի չափն առհասարակ ինքնուրույն հայտարարագրման ենթակա տվյալ չէ, բայց միաժամանակ հայտնեց. «Ապագա մոդելում մենք առանձնացրել ենք նաև նույնականացման համար, որը ինքնատիպ է և այն եզակի տվյալն է, որի միջոցով մենք նույնականացնելու ենք գույքը և համապատասխանաբար տեսնենք տվյալներ քառակուսի մետրերի վերաբերյալ: Բայց գործող համակարգում հանձնաժողովին ևս տեղեկատվություն չի ներկայացվում, թե, օրինակ, անշարժ գույքը, որը հայտարարագրվում է, քանի քառակուսի մետր է: Հետևաբար՝ եթե տվյալը չի տրամադրվում, հրապարակման մասին խոսք լինել չի կարող»: Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ մյուս կողմից հրապարակման ենթակա տվյալները ոչ թե հանձնաժողովն է որոշում, այլ՝ կառավարությունը: «Կառավարությունն ինչ ռեժիմ նախատեսեց՝ մենք դրա կիրառումն ենք ապահովում, բայց օրենսդրությունը հրապարակայնացման ենթակա տվյալների ցանկը որոշելու լիազորությունը թողել է ոչ թե հանձնաժողովին, որը մասնագիտացված կառույցն է ոլորտում, այլ կառավարությանը: Մենք այստեղ կարող ենք երկխոսել, մենք կարող ենք առաջարկություններ անել, համագործակցության միջոցով հասնել որոշ փոփոխությունների, բայց լիազորություն իրականացնողը կառավարությունն է»,–ասաց նա՝ նկատելով, որ որոշակի տվյալներ նախկինում ընդլայնվել են:

Ինչ վերաբերում է գույքի գնին, նա նշեց. «Ցանկացած անշարժ գույքի, թանկարժեք գույքի, ավտոտրանսպորտային գույքի ձեռքբերման կամ օտարման պարագայում գինը հայտարարագրվում է: Միակ բանը, որը թիվ չունի, ստանձնման պահին եղած գույքն է: Եթե պաշտոնատար անձը ընդամենը նշում է, թե ստանձնելու պահին ինչ գույք ունի, որի հետ կապված նոր գործարք չի արել, նա չի ծանրաբեռնվել դրա արժեքը որոշելու պարտականությամբ: Պարզապես մատնանշում է գույքային միավորները, բայց եթե պաշտոնավարման ընթացքում որևէ հայտարարագրման ենթակա գույքի առնչությամբ գործարք է իրականացնում, գործարքի գինը հայտարարագրման ենթակա տվյալ է և այն հրապարակվում է»:

Հետաքրքրվեցինք՝ նոր առաջարկներ կա՞ն, որոնք նաև մեր կողմից նշված հարցերի համատեքստում են: «Նոր առաջարկներ կան: Մենք OGP–ի (Open Government Partnership)՝ բաց կառավարման պլատֆորմի շրջանակներում հանձնառություն ենք վերցրել, որ որոշ տվյալներ ավելի հրապարակային դարձնենք, որ ավելի հրապարակային ձևով որոշ տվյալներ ներկայացվեն հանրությանը: Հասցեն անհատական է, բայց հասցեի տարր է հանդիսանում երկիրը, քաղաքը, որն իր մեջ անհատական տվյալ չի պարունակում: Օրինակ՝ առաջարկում ենք չբացել հասցեն, փողոցը, բնակարանի համարը, բայց առնվազն երկիրը, քաղաքը կհրապարակայնացվի, որը հասարակությանը հնարավորություն կտա հասկանալու, թե, օրինակ, պաշտոնյայի գույքը գտնվում է ՀՀ որևէ մարզում, որի արժեքն ավելի ցածր կլինի, թե՞ Լոնդոնում: Որոշակի նախաձեռնություններ կան կապված նվիրատուների հետ, որոնք քննարկման փուլում են»:

Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը
Ամենադիտված