Գվարդիոլա. «Ուեմբլիի» խաղադաշտի պայմանները չէին համապատասխանում ֆուտբոլին (ֆոտո)
ՍպորտՄենք հաղթեցինք Եվրոպայի ֆիզիկապես ամենաուժեղ թիմերից մեկին, թեեւ խաղադաշտը չէր համապատասխանում ֆուտբոլին, ասել է «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլա Անգլիայի առաջնության 10-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ 1:0 հաշվովտարած հաղթանակից հետո:
«Մենք գոլ խփելու շատ հնարավորություններ ունեցանք, բայց չիրացրինք դրանք: Կարող էինք խաղն ավարտել երկրորդ խաղակեսի սկզբում: Եթե շարունակենք այսպես բաց թողնել մեր գոլային հնարավորությունները, ապա հետագայում թանկ կվճարենք: Հույս ունեմ, որ այս իմաստով մենք կառաջադիմենք:
Հույս ունեմ, որ «Տոտենհեմն» ու Պրեմյեր լիգան կլուծեն խոտածածկի խնդիրը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:
Հանդիպումը տեղի է ունեցել Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, որտեղ հոկտեմբերի 28-ին ամերիկյան ֆուտբոլի հանդիպում են անցկացրել Ազգային ֆուտբոլային լիգայի (NFL) «Ֆիլադելֆիա Իգլզ» եւ «Ջեքսոնվիլ Յագուարս» թիմերը: