Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ
ՍպորտՕլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շարունակում է պայքարը Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
Հունահռոմեական ոճի մրցումների 97 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Արթուրը գոտեմարտեց նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆի հետ։ Առաջին մրցափուլում Արթուրը զիջեց 0-6 հաշվով, սակայն երկրորդում կարողացավ առավելության հասնել և 10-6 հաշվով հաղթանակ տոնել:
Այսպիսով, Արթուր Ալեքսանյանը շարունակում է ոսկե մեդալի համար պայքարը:
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչ փուլից, որտեղ 5-1 հաշվով հաղթանակ էր տոնել Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոզ Կախելաշվիլիի նկատմամբ:
Այսօր պայքարի է դուրս եկել նաև 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, ով պարտություն է կրելմեկնարկային գոտեմարտում, իսկ 87 կգ քաշային Արթուր Շահինյանը պայքարելու է բրոնզե մեդալի համար: