Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՍպորտԾանրամարտի Հայաստանի երիտասարդական թիմը շարունակում է մեդալներ նվաճել Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը մինչև 20 տարեկանների պայքարում 105 կգ քաշային կարգում պոկում վարժությունում գլխավերևում պահեց 184 կգ, իսկ հրումում` 222: Երկամարտի 406 կգ արդյունքով վերջինս դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների փոխչեմպիոն: Առաջին տեղում երկամարտի 413 կգ արդյունքով բելառուս Էդուարդ Զիազիուլինն էր:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի մեդալներ էին նվաճել Արսեն Մարտիրոսյանը, Արփինե Դալալյանը և Դիանա Աղաբեկյանը: