Լևոն Արոնյանը Մեն կղզու մրցաշարի առաջատարներից է
ՍպորտՇախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամներ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը շարունակում են ելույթներն Մեն կղզու մրցաշարում:
Արոնյանի մրցակցին Անգլիան ներկայացնող Նաջել Շորթն էր մրցաշարի 7-րդ տուրում , ում հայ գրոսմայստերը հաղթեց: Իսկ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց հնդիկ Գեկուշի հետ:
Այս տուրից հետո Լևոն Արոնյանը կրկին առաջատաների շարքում է և ունի 5,5 միավոր: Մելքումյանն իր ակտիվում ունի միայն 4,5 միավոր: