Շիրակում տեղացել է առաջին ձյունը
ՀասարակությունՇիրակում ճանապարհների սպասարկումն իրականացնող ընկերությունները ժամանակից շուտ են անցել ճանապարհների ձմեռային սպասարկման:
Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակության հետ կապերի բաժնից, մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղացած առատ ձյունը հասել է մինչև 15 սմ բարձրության: Ճանապարհները սպասարկող «Աշոցքի ԱՏՃ» ընկերությունը վաղ առավոտից իրականացրել է ճանապարհների մաքրման, այնուհետև աղով և ավազով մշակման աշխատանքներ: Չնայած, կառավարության համապատասխան որոշմամբ, ճանապարհների ձմեռային սպասարկումը սկսվում է նոյեմբերի 16-ից, ճանապարհաշինարարները մաքրման աշխատանքներ իրականացրել են արդեն այսօր:
Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան, փոքր-ինչ դժվարանցանելի է Վարդաղբյուր-Աշոցք հատվածը:
Արմենուհի Մխոյան