Կալանավորումը փոխարինվել է գրավով
ՀասարակությունSARDARYAN BROTHERS փաստաբանական գրասենյակը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը /նախագահությամբ Դ. Բալայանի/ 22.10.18 թ-ին քննության է առել ՀՀ Երևան քաղաքի քննչական վարչության քննիչի միջնորդությունը` մեր վստահորդ Ք. Ա.-ի նկատմամբ ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին։
Քննության արդյունքում դատարանը բավարարել է մեր գրասենյակի փաստաբան Ինգա Օգանեզովայի միջնորդությունը և մեր պաշտպանյալի նկատմամբ կիրառել է գրավ։
Վերջինս արդեն իսկ ազատ է արձակվել»։