ՀՀ փաստաբանական դպրոցն այսօր հյուրընկալեց Երևանի թիվ 78 հիմնական դպրոցի աշակերտներին
ՀասարակությունՀՀ փաստաբանական դպրոցն այսօր հյուրընկալեց Երևանի թիվ 78 հիմնական դպրոցի աշակերտներին։ Վերջիններիս համար կազմակերպվեց շրջայց ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ փաստաբանական դպրոցի վարչական շենքում։ Աշակերտների հետ հանդիպման ընթացքում ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը ներկայացրեց արդարադատության համակարգը՝ փաստաբանի, դատախազի, դատավորի գործառույթները, որից հետո աշակերտները բազմաթիվ հարցեր ուղղեցին նրան։

