Ցիպրասը հայտարարել է հրաժարականի մասին
HeaderՀունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին: Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 20-ին ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում:
Ցիպրասի խոսքով, պաշտոնաթող կլինի նախարարների ամբողջ կաբինետը: Ուղերձից հետո ես նախագահին իմ եւ կառավարության հրաժարականի մասին դիմում կներկայացնեմ»,- հայտարարել է նա:
Հույն պաշտոնյան հավելել է, որ այդպիսով մտադիր է արագացնել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը, ինչի մասին նույնպես կխնդրի Պավլոպուլոսին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախարարների կաբինետի հրաժարականի դեպքում ընտրությունները կարող են նշանակվել սեպտեմբերի 20-ին: