Քայլի Ջեները հղի՞ է
LifeՔիմ Քարդաշյանի կրտսեր քույր Քայլի Ջեները հղի է։ Այս մասին տեղեկացրել է HollywoodLife-ը՝ վկայակոչելով աստղային ընտանիքին մոտ կանգնած իր աղբյուրին։Համաձայն այս աղբյուրի՝ Քայլին երեխա է պարգեւելու իր ընկերոջը՝ Tyga-ին։ Սկզբում ռեփերը չի հավատացել, որ շուտով հայրիկ է դառնալու, բայց Քայլին ցույց է տվել հղիության թեստը։
Ի դեպ, այլ աղբյուրների փոխանցմամբ՝ հայտնի աստղերը դեռ պատրաստ չեն օրինական ամուսիններ դառնալ։ Ավելին, Քայլին շատ է գնահատում իր կազմվածքի գեղեցկությունը եւ չի ցանկանում հղիանալ։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE