Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Արթուր Գևորգյանին բռնցքամարտի ոլորտին մոտ թողնելը՝ հետընթացի գլխավոր նախապայման

Մամուլ

Մանե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բռնցքամարտը մեր երկրում ամենատարածված մարզաձևերից է, որը մեծ մասսայականություն է վայելում, և հարուստ ավանդույթներ ունի: Միջազգային ասպարեզում մեր բռնցքամարտիկները հպարտանալու բազմաթիվ առիթներ են տվել: Ու հիմա այս սիրված մարզաձևը հենց Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի թեթև ձեռամբ, վերածվել է «կրկեսի»: Առաջին անգամ նա ֆեդերացիայի նախագահ էր ընտրվել 2013-ին, երբ նրան հովանավորող կուսակցության՝ ՀՀԿ-ի, թուրը աջ ու ձախ կտրում էր: 2-րդ անգամ, խիստ կասկածելի և ոչ լեգիտիմ պայմաններում նա այդ պաշտոնում վերընտրվեց այս տարվա օգոստոսին: 5 տարիների ընթացքում սույն «մաչոն» ֆեդերացիան թաղել է կոռուպցիայի մեջ, պարտվել է միջազգային հեղինակավոր վարկանիշային մրցաշարերում, և քիչ էր մնում բռնցքամարտի ազգային հավաքականը դուրս թողներ Օլիմիադային մասնակցելու շանսից, եթե ճիշտ ժամանակին չխառնվեր ՀԱՕԿ-ը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջամտությամբ:
2-րդ անգամ այս պաշտոնում նրան տեսնել իրենց համար անպատվաբեր են համարում բռնցքամարտի ոլորտի երախտավորները՝ մարզիկների և մարզիչների մի հոծ բանակ, որոնք տարբեր մրցաշարերում Հայաստանի դրոշը ամենաբարձրում են ծածանել: Վերջիններս իրենց պարտք են համարում փրկել ֆեդերացիան Գևորգյանի ճիրաններից՝ դիմելով սկզբում ՀԱՕԿ-ին, իսկ հետո նաև Սպորտի նախարարին: Նախարարը կայացրեց, թերևս, ամենաադեկվատ որոշումը այս պայմաններում՝ հարկավոր է կատարել նոր ընտրություններ, որտեղ արդեն կմասնակցեն բռնցքամարտի ոլորտի բոլոր ներկայացուցիչները, այլ ոչ թե Գևորգյանի կողմից նախապես զտված ցուցակի ներկայացուցիչները:
Իհարկե այս որոշումը կատարել նա հրաժարվում է, պնդելով, թե տետ-ա-տետ հանդիպում է հարկավոր՝ լուծում գտնելու համար: Մինչդեռ երեկ Սպորտի նախարարությունը հրավիրել էր 2 կողմերին էլ հրապարակային տետ-ա-տետ հանդիպման՝ լրագրողների ներկայությամբ, որին Գևորգյանը, իհարկե, չէր նեկայացել: Գար, որ ի՞նչ աներ, կամ ի՞նչ ասեր: Ինչու՞ է բռնցքամարտի ոլորտը ողբալի վիճակում, ինչու՞ է մինչև կոկորդը թաղված կոռուպցիայի մեջ: Ո՞նց էր պատասխանելու այս հարցերին: 
Փոխարենը նույնիսկ ԱԺ նիստերի ժամանակ վերնաշապիկի կոճակները մինչև լանջաբացվածքը արձակ պահող այս «ոճային» պատգամավորը, որդեգրել է սլաքները դեպի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ուղղելու մարտավարությունը: Թաքնվում է տեսախցիկների հետևում և լալահառաչ մեղադրանքներ հնչեցնում: Հա՛մ իր համար անվճար փիառ է ապահովում՝ տալով Գագիկ Ծառուկյանի հեղինակավոր անունը, հա՛մ թշնամու կերպար է ձևավորում, ով իբր լարվածություն է առաջացրել ոլորտում, հա՛մ էլ, փաստորեն, հող էր նախապատրաստում ՀԱՕԿ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար: Այս մասին նա հայտարարեց արդեն վերջերս: Փաստորեն արհեստական լարվածությունը ստեղծել էր Գևորգյանն անձամբ՝ աչքը ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնին տնկելով:
Ախր ա՛յ Գևորգյան, դու մի ֆեդերացիան ես դարձրել մեղվի փեթակ ու ինքդ էլ գլուխ չես հանում քո եփած փլավից, ու՞ր ես ձեռքերդ երկարում դեպի ՀԱՕԿ, որը ամենահաջողված կառույցներից է Հայաստանի սպորտային ոլորտի: Եվ անհնար է չնշել, որ շնորհիվ Ծառուկյանի, ով սպորտի ոլորտում միշտ էլ նախընտրել է կայուննությունն ու արդարությունը: Վկան՝ բազմաթիվ չեմպիոնները, թե՛ աշխարհի, թե՛ Եվրոպայի, թե՛ օլիմպիական: 
Հասկանալի է, որ Արթուր Գևորգյանին իրեն պաշտոնյա զգալու համար մնացել է միայն բռնցքամարտի ֆեդերացիան, սակայն պարտությունն էլ է հարկավոր արժանապատվորեն ընդունել: Այդպես կվարվեր ցանկացած սպորտսմեն, որպիսին իրեն, ի դեպ, համարում է Արթուր Գևորգյանը:

Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Վթար է․ ջուր չի լինելու
Ամենադիտված