7 հետաքրքիր փաստ iPhone-ի մասին
LifeInchUzem.am- ը գրում է.
Իր գոյության ութ տարիների ընթացքում iPhone-ը փոխեց ամեն ինչ մոբայլ տեխնոլոգիաների շրջանում՝ դրանք դարձնելով ավելի պարզ, հարմար ու հասանելի:
1. Ըստ մարտ ամսի տվյալների Apple-ն ընդհանուր առմամբ վաճառել է 700 միլիոն iPhone` սկսած նրա առաջին տարբերակից:

2. iPhone-ը ձևավորում է Apple-ի եկամուտի 70 տոկոսը:

3. iPhone-ի պրոցեսորներն արտադրում է նրա գլխավոր մրցակից Samsung-ը:

4. iPhone-ի ամենաթանկ մասը Retina դիսփլեյն է:

5. Եթե համեմատենք այլ սմարթֆոնների տերերի հետ, ապա iPhone-ի տերերն ամենահավատարիմն են իրենց սիրելի բրենդին: iPhone-ը այլ սմարթֆոնով փոխարինելու դեպքերը շատ քիչ են:

6. Սկզբում iPhone ապրանքանիշի օգտագործման իրավունքը պատկանում էր Cisco-ին:

7. Apple-ը երբեք չի վճարում ֆիլմերում iPhone-ի գովազդի համար, այն միայն առաջարկում է սարքավորումները:
