Ադրբեջանում իսլամիստը դանակահարել է հարազատ մորաքրոջը
ՄիջազգայինԱդրբեջանի Ուևարի շրջանի Գարաջալլը գյուղում 29-ամյա Ռուսլան Մովլուդ օղլու Աբդուրահմանովը դանակահարել է իր 50-ամյա մորաքույր, գուշակ Մալահաթ Զեհյնալ գըզը Գաֆարովային:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը:
Որովայնի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներ ստացած Գաֆարովան վիրահատվել է Գյոքչայի շրջանային հիվանդանոցում: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
Ռուսլան Աբդուրահմանովը ձերբակալվել է:
Նախնական տվյալներով` հանցագործության պատճառն այն է, որ Մալահաթ Գաֆարովան զբաղվել է գուշակությամբ, իսկ իսլամի սունի սալաֆիտ ծայրահեղ հոսանքի հետեւորդ Ռուսլան Աբդուրահմանովը չի հանդուրժել դա:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում հարազատների միմյանց սպանության 16, մայրասպանության 3, հայրասպանության 5, եւ ամուսինների սպանության 11 դեպք է տեղի ունեցել: