Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո Հայկ Մատիրոսյանը շարունակում է ելույթները «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել Գեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿ Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու ԱՄՆ-ի մտադրության մասին Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներին Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար

Կադրային քաղաքականության «հակաբարիկադային» բարդությունները

Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը քննարկումների առիթ դարձավ մամուլում և սոցցանցերում: Հատկապես սուր քննադատվեց այս նշանակումը հեղափոխության համակիրների կողմից, ովքեր Պողոսյանին համարում են նախորդ համակարգի անբաժան մասնիկ, օդիոզ դեմք: Եղան նաև այնպիսի տեսակետներ, ըստ որոնց Պողոսյանին պետք էր ոչ թե նշանակել որևէ պաշտոնի, այլ նրա հանդեպ քրեական գործ հարուցել:

Մի կողմ թողնելով կոնկրետ Պողոսյանի նշանակումը, այդ նշանակման իրական ու մասնավորաբար վարչապետի պաշտոնակատարի կողմից մի քանի անգամ հայտարարված հիմնավորումներն ու դրանց շուրջ հանրային դժգոհության հարցը, կուզենայինք խոսել խնդրի ընդհանրական կողմի՝ նոր իշխանության կադրային քաղաքականության մասին:

Ակնհայտ է, որ հեղափոխությամբ իշխանության եկած ուժի առջև կրկնակի չափաբաժնով ծառացել է մի խնդիր, որը միշտ արդիական է եղել Հայաստանում՝ կադրային սովը: Հեղափոխության դեպքում այդ սովը զգացվում է մի քանի անգամ ուժեղ՝ հաշվի առնելով, որ իշխանության եկած ուժն օբյեկտիվորեն չուներ ամբողջ ադմինիստրատիվ համակարգը լրացնելու ռեսուրս, կա նախորդ համակարգի ու դրա կադրերի հանդեպ հիմնավորված, տեղ–տեղ էլ չափազանցված հանրային հակակրանք: Բայց՝ մյուս կողմից, իհարկե, երկրի կառավարումը, կառավարման կոնկրետ ոլորտներն ունեն արագ իմի բերվելու խնդիր, և այդ խնդրի քաղաքական պատասխանատվությունը առաջին հերթին հենց Փաշինյանի ուսերին է, ով ստիպված է կադրային քաղաքականությունն իրացնել՝ առաջնորդվելով ունենք այն, ինչ ունենք սկզբունքով:

Կադրային բազա ստեղծելու, սփյուռքից կադրեր բերելու մասին հայտարարություններն, իհարկե, գրավիչ են հնչում: Բայց կադրերի ստեղծումը մեկ–երկու ամսվա գործ չէ, իսկ սփյուռքից կադրային ներհոսքն ինչքան էլ ռոմանտիկ, բայց իրականության մեջ դժվար իրականանալի պրոցես է: Սրան զուգահեռ՝ պետական կառավարումը չի կարող սպասել, պետք են նշանակումներ, նախարարներ, մարզպետներ: Եվ ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում նույնիսկ ամենասուր հռետորաբանություն որդեգրած Փաշինյանն է ստիպված առերեսվել իրականության հետ:

Ըստ այդմ, այստեղ ավելի էական է ոչ թե առանձին վերցրած մարդկանց այս կամ այն պաշտոնների նշանակումը, այլ ընդհանուր կադրային քաղաքականության սահմանումը: Եթե այդ քաղաքականությունն ի սկզբանե սահմանվեր, հայտարարվեր, թերևս ամեն հերթական նշանակումից հետո չէր լինի այն բուռն հանրային դժգոհությունը, որին այժմ ականատես ենք լինում: Առաջին հայացքից այդ քաղաքականությունը սահմանված է «պրոֆեսիոնալները շարունակելու են աշխատել», «ովքեր պատրաստ են աշխատել նոր Հայաստանի պայմաններում, կշարունակեն աշխատել» և նմանատիպ այլ, առավելապես գեղեցիկ հնչող ձևակերպումներով: Բովանդակային առումով, սակայն, այս ձևակերպումները չես անվանի սահմանված հստակ քաղաքականություն, հատկապես, երբ այդ ձևակերպումները իրականության հետ չեն համընկնում: 

Ճիշտ է, երեկ Փաշինյանը շեշտեց, որ կադրային քաղաքականության առումով իրենք թևակոխել են «բարիկադներն ապամոնտաժելու փուլ» և որ առկա է «քաղաքական ուղերձի խնդիր», այն է՝ համախմբել ողջ ներուժը, այդուամենայնիվ, ակնհայտ է, որ, օրինակ, այն պաշտոններում, որոնք կենսական են, նախընտրական փուլում նշանակման համար էական է դառնում ոչ թե պրոֆեսիոնալիզմը, այլ յուրային լինելը: Ակնհայտ է նաև, որ պրոֆեսիոնալիզմի հիմնավորումը ևս գործում է խտրական ու անհատական մոտեցմամբ, երբ այս կամ այն պաշտոնյան, օրինակ, պատրաստակամություն է հայտնում հավատարմության երդում տալ հեղափոխությանն ու նոր Հայաստանին: Հենց այս խտրական մոտեցումը և ընդհանուր կադրային քաղաքականության բացակայությունն են, որ դառնում են հանրային դժգոհության հաճախակի դրսևորման պատճառ: 

Մեծ հաշվով, իհարկե, կադրերը կարևոր, բայց վճռական դերակատարում չունեն: Բայց այստեղ ևս հանգում ենք առավել ընդհանրական խնդրի: Չկա ոչ միայն կադրային քաղաքականություն, չկա նաև ավելի ընդհանրական քաղաքականություն առ այն, թե ուր ենք գնում, ինչպիսի Հայաստան է լինելու նոր Հայաստանը: Կան այդ մասին ասված բազմաթիվ գեղեցիկ մտքեր ու տեքստեր, բայց հստակ քաղաքականություն առայժմ չկա և բացի Փաշինյանի մեկ–երկու ելույթներից, որտեղ այդ քաղաքականության մասին մտորումները նշմարվում են, մնացած դեպքերում առավելապես գործ ունենք բարեմաղթանքների հետ:

Եթե սահմանվի ընդհանրական, ընդգրկուն քաղաքական ուղենիշը, ըստ այդմ էլ սահմանվեն արդեն առանձին հարցերում ոլորտային քաղաքականությունները, ասենք՝ կադրային քաղաքականությունը, իրավիճակն առնվազն ավելի ներդաշնակ կդառնա: Ի վերջո, կադրերի շուրջ ստեղծվող աղմուկի պատճառներից մեկն էլ այն է, որ հենց ինքը՝ իշխանությունը, հաջողելու–չհաջողելու պարտադիր պայման է սահմանել իշխանության մարդկային որակները ու հիմա, ըստ էության, ընկել է իր իսկ ստեղծած ոստայնը:

հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. ՄատվիենկոՀայկ Մատիրոսյանը շարունակում է ելույթները «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ումԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացելԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿԹրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու ԱՄՆ-ի մտադրության մասինՄեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանՀայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներինՍթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էՆպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարարԷջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են ՌուսաստանՀայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էՆիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովինԱյն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան ԱբրահամյանՆյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասինԲելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերինԱրագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էՔանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը
Ամենադիտված