Սյունիքում միջպետական ճանապարհ է փակվել՝ ընդդեմ մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի նշանակման (տեսանյութ)
ՀասարակությունՍյունիքի մարզում փակվել է միջպետական ճանապարհը։ Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են արտահայտում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու կապակցությամբ:
Այս մասին տեղեկանում ենք մարզի բնակիչներից Վալերի Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից:
«Սյունիքի մարզպետը պետք է լինի սյունեցի»,- հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցների մեկը:
Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա նիստում Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ։
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հրաժարական էր ներկայացրել մայիսի 11-ին։ Մայիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Հունան Պողոսյանը ազատվել է ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից: