Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը կսպասարկի Շվեդիայի մրցավարական անձնակազմը
ՍպորտՀոկտեմբերի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա հանդիպումը:
ՀՖՖ պաշտոնական կայքը հաղորդում է, որ խաղը կսպասարկի Շվեդիայի մրցավարական անձնակազմը՝ Մարտին Շտրոմբերգսոնի գլխավորությամբ: Օգնականներն են Դանիել Գուստավսոնը և Յոակիմ Ամրի Նիլսոնը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Մարկուս Շյոբլոմը:
Մրցավարի լրացուցիչ օգնականներն են Բոյան Պանջիչը և Յոհան Համլինը: Հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակն է Բակար Ժորդանիան Վրաստանից, իսկ ՈւԵՖԱ-ի տեսուչն է Դևիդ Մալքոլմը Հյուսիսային Իռլանդիայից: