ՊՍԺ-ն պատրաստ է պայմանագիր առաջարկել Մանչեսթեր Յունայթեդի դարպասապահ Դավիդ դե Խեային
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է կարիերան ավարտել ֆրանսիական Լիգա 1-ում:
Իսպանացի դարպասապահի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, ընդ որում ակումբն այն մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն ունի:
Անձամբ դե Խեան չի շտապում պայմանագիրը երկարաձգելու հարցում, քանի որ ցանկանում է նախ տեսնել, թե ինչպես կավարտվի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հնարավոր պաշտոնանակության պատմությունը:
«Daily Mail»-ի տեղեկություններով, իրավիճակին հետևում է «Պարի Սեն-Ժերմենը»: Փարիզյան ակումբը պատրաստ է գնել դե Խեային «Մանչեսթեր Յունայթեդից», եթե կողմերն այդպես էլ համաձայնության չգան նոր պայմանագրի շուրջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դարպասապահի շրջապատում վստահ են, որ դարպասապահի բանակցությունները ՄՅՈւ-ի հետ հաջող ավարտ կունենան: