Դերսիմում հին հայկական եկեղեցին փլուզման եզրին է (լուսանկարներ)
ՄշակույթԹուրքիայի Թունջելի (Դերսիմ-tert.am) նահանգի Մազգիրթ շրջանում գտնվող հինավուրց հայկական եկեղեցին գտնվում է փլուզման եզրին, տեղացիներն ահազանգում են, որ եկեղեցին շտապ վերանորոգման կարիք ունի, այլապես կոչնչանա:
Ինչպես գրում է demokrathaber.org կայքը, եկեղեցին ժողովրդի շրջանում հայտնի է «Գյոլբաղըի եկեղեցի» անվամբ, դրա պատմական անունը հայտնի չէ:
Մազգիրթի շրջանի ղեկավար Թեքին Թյուրքելը հայտնել է, որ եկեղեցու նորոգման համար իրենք բանակցել են թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի իշխանությունների հետ: 2016-ին նույնիսկ հայ մասնագետների խումբ է ժամանել Հայաստանից ու չափագրել եկեղեցին:
Ըստ նրա՝ երկու կողմից էլ խոստումներ տրվել են, սակայն այդպես էլ իրականություն չեն դարձել: