SARDARYAN BROTHERS փաստաբանական գրասենյակը արձանագրել է հերթական հաղթանակը
ՀասարակությունSARDARYAN BROTHERS փաստաբանական գրասենյակը արձանագրել է հերթական հաղթանակը: Գրասենյակի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հետեւյալ տեղեկությունը.
Քրեական գործ հարուցելը մերժելու որոշումը վերացվել է
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դ․ Բալայանի, բավարարել է «Կոնսիգլերի» փաստաբանական գրասենյակի (Sardaryan Brothers Law office) փաստաբան Ինգա Օգանեզովայի բողոքը։ Արդյունքում, մեր գրասենյակի վստահորդ, բռնության ենթարկված Պ․ Ա․-ի շահերը խախտող որոշումը՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին, վերացվել է։