Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Մրգաշատ գյուղի մանկապարտեզի տնօրենը ոստիկաններին հայտնել է, որ ունի կասկածներ՝ երեխաների համար նախատեսված սպասքը թունավորել են
ՀասարակությունSHAMSHYАN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։
Ժամը 12։30-ի սահմաններում Մրգաշատ գյուղի բնակիչ՝ 58-ամյա Սեյիլյա Սեդրակյանը ոստիկանության Մեծամորի բաժին հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 13։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գյուղի մանկապարտեզի խոհանոցի մուտքի դռան ապակին կոտրել են, մտել խոհանոց, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են։