ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը


Վարչապե՞տ, թե՞ հեղափոխության առաջնորդ. Փաշինյանն ու ՀՀԿ–ն` պարադոքսի շեմին. «Պռեսմեդիա» -ն

Մամուլ

«Պռեսմեդիա» -ն գրում է

Հոկտեմբերի 2–ին տեղի ունեցած իրադարձություններն, ըստ էության, վերստին ակնհայտ դարձրին Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը: Ճգնաժամի էությունը փոփոխված իրականության ու այդ իրականությունը քաղաքական ֆորմալ ինստիտուտներով արձանագրելու միջև առկա խոչընդոտների և այդ խոչընդոտները չհաղթահարելու դեպքում հնարավոր ցնցումների ամբողջության մեջ է: Շատերը հեգնանքով, շատերը ցավով, շատերն էլ պարզապես փաստերն արձանագրելու ազնիվ մղումով խոսում էին այն մասին, որ եթե երկրի ղեկավարը հանրահավաք է կազմակերպում օրենսդրի հարևանությամբ և, ըստ էության, օրենսդրի դեմ, ապա երկրում առկա է քաղաքական բախման հավանականություն: 

 

Փոփոխված իրականության և այդ իրականությունը քաղաքական ներկայացվածության տեսքով արձանագրելու միջև առաջացած խոչընդոտների ամենամեծ ապացույցն իսկապես հենց վերոնշյալ փաստն է: Եթե մի կողմ դնենք գնահատականները՝ արդյո՞ք վարչապետին սազական է ցույց կազմակերպելը, թե՞ ոչ, իրականում ունենք քաղաքական օրինաչափ իրավիճակ: Հեղափոխությունն ու այն գլխավորող ուժը հաղթել են, բայց չեն կարողանում արձանագրել այդ հաղթանակը: Հետևաբար քաղաքական կյանքի ստանդարտ կանոններն այստեղ չեն աշխատում և այս իմաստով բնական է, որ վարչապետը ցույց կազմակերպի: Մեծ հաշվով Փաշինյանն այս պահին, թե հանրության համար, թե ընդհանրապես՝ ընդհանրական հայացք նետելու դեպքում, ոչ թե կամ ոչ այնքան վարչապետ է, որքան հեղափոխության առաջնորդը, անկախ նրանից, թե որտեղ է այդ հեղափոխությունն ու դրա առանցք կազմող ուժը հիմա՝ գործադիրում, թե փողոցում: 

Ըստ այդմ, զերծ մնալով որևէ բարոյական կամ գեղագիտական գնահատականներից, առնվազն եղած քաղաքական իրողությունների կոնտեքստում տրամաբանական է Փաշինյանի՝ հանրահավաք կազմակերպելու ու առավելապես որպես հեղափոխության առաջնորդ, հետո նոր վարչապետ ներկայանալու մարտավարությունը: 

Այլ հարց է, արդյոք այն գործելաոճը, որն այսօր որդեգրել է Փաշինյանը, պայմանավորված է միայն իրողություններով, իրավիճակն ամբողջացնելու ձգտմամբ, քաղաքական նպատակահարմարությամբ, թե՞ պարզապես գործ ունենք առանձին վերցրած մեկ մարդու համար անօտարելի կեցվածքի, բնավորության հետ: Եթե վերաձևակերպենք այլ կերպ՝ ենթադրենք հեղափոխությունը հաղթում է իր բոլոր մրցակիցներին, անցնում բոլոր խոչընդոտները, հայտնվում ամբողջական իշխանության ղեկին, այդ ժամանակ ի՞նչ օրակարգ է առաջադրելու իշխանությունը, հեղափոխությունը, արդյո՞ք հաղթած հեղափոխության պարագայում էլ Փաշինյանը դիրքավորվելու է որպես հեղափոխության առաջնորդ, թե՞ որպես վարչապետ՝ պոզիտիվ, հանունի, ոչ թե ընդդեմի վրա հիմնված օրակարգով: Սկզբունքորեն դա հնարավոր է, եթե հաշվի առնենք, օրինակ, երեկվա առավել սառնասիրտ ճեպազրույցը: Հեղափոխության ընթացիկ մարտահրավերներից զատ, այս պարադոքսն ամրապնդվում է նաև տարիներ շարունակ Հայաստանում անփոփոխ ու ամորֆ քաղաքական դաշտի առկայությամբ, երբ ՀՀԿ–ն անդադար իշխանություն էր, իսկ ընդդիմադիրները, այդ թվում Փաշինյանը՝ անդադար ընդդիմություն: Իշխանության անփոփոխությունը բերել էր մի իրավիճակի, երբ ընդդիմություն–իշխանություն պայմանական դիրքավորումը Հայաստանում դարձել էր հավերժ կարգավիճակ: Այդ կարգավիճակի հետ, ընդ որում, ընտելացել էր ոչ միայն հանրահավաքային գործունեությամբ քաղաքական բարձրունքների հասած Փաշինյանը, այլև ՀՀԿ–ն: Փաշինյանի դեպքում առկա պարադոքսալ վիճակը, երբ մի կողմից նա հեղափոխության առաջնորդ է, մեկ այլ կողմից վարչապետ, ըստ էության, նույնական է նաև ՀՀԿ–ի դեպքում: Հանրապետականները մի կողմից ընդունել են իրենց պարտությունը, նրանց առաջնորդը հրաժարական է տվել ու ֆիքսել Փաշինյանի ճիշտ լինելը, մյուս կողմից հանրապետականները շարունակում են խոսել իշխանության դիրքերից: Եվ խոսքն այստեղ այն մասին չէ միայն, որ որպես ԱԺ մեծամասնություն նրանք ֆորմալ որոշակի իշխանության չափաբաժին պահում են, ու նորմալ է, որ խոսեն առնվազն այդ չափաբաժնի դիրքերից: Խոսքն ընդհանրապես հանրապետականների խոսքի, վարքի, պահանջների մասին է: Այս դեպքում ևս գուցե օգնության հասնի խնդիրը զուտ իրավիճակային մարտահրավերներով բնութագրելը, երբ փաստացի անկյուն մղված հանրապետականները դիմադրում են հնարավոր ամեն տարբերակ կիրառելով: Բայց ակնհայտ է, որ ինչպես Փաշինյանի համար է դեռևս օտար իշխանության դերակատարությունը, այդպես էլ Հանրապետականի համար՝ ընդդիմության դերակատարությունը: 

 

Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը՝ թե՛ իր դրական կողմերով, թե՛ առաջացրած ռիսկերով հանդերձ, ակնհայտ է դարձնում խնդիրների այն ողջ շարքը, որոնք կուտակվել են նախորդ քաղաքական համակարգի պայմաններում և որոնց լուծումը կենսական է այսօր: Իշխանության և ընդդիմության բովանդակությունը փոխվել է, բայց իշխանության և ընդդիմության կարգավիճակի զգացողությունը չի փոխվել: Գուցե այս վարքաբանական, հռետորական մակարդակում արտահայտվող դրսևորումները մանրուք են ներկայիս քաղաքական մարտահրավերների պարագայում, բայց իրականում դրանք բնորոշում են առկա մարտահրավերների ողջ սպեկտրը, բնութագրում ու բացատրում խնդրի հիմնական էությունը. Հայաստանյան քաղաքական համակարգը սկսում է ձևավորվել զրոյական կետից ու բոլոր կողմերը ունեն խնդիր վերաձևակերպվելու ու վերակառուցվելու: Մյուս ճանապարհը ներկայիս ոչ ներդաշնակ իրավիճակի պահպանումն է՝ դրանից բխող առճակատման վտանգներով: 

 

Մանրամասները՝  «Պռեսմեդիա» -ի այսօրվա համարում

 

«Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Լույս չի լինելու Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկա
Ամենադիտված