ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը


«Շատ վարորդներ ուղղակի առիթից օգտվում են». «Պռեսմեդիա»

Մամուլ

Մայիսին ոստիկանությունը փոփոխություն կատարեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Ոլորտում առկա փոփոխություններին զուգահեռ, այդուհանդերձ, ըստ «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության փոխնախագահ Դավիթ Պեդանյանի, դեռ խնդիրներ կան: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ քաղաքական հայտարարություններից հետո ճանապարհային ոստիկանության կողմից մեղմացումներ սկսվեցին: Բացի այդ՝ ՃՈ տեսուչներին հրահանգվել էր, որ վարորդներին շատ դեպքերում ուղղակի նկատողությամբ բաց թողնեն: Մեղմացում է եղել, որը, սակայն, որոշ վարորդների կողմից ճիշտ չի ընկալվել: Արդեն ավելի քան երկու ամիս է անցել, բայց, մեկ է, փոխարենը դա որպես ընդառաջ քայլ, քաղաքականության փոփոխություն ընդունեն, որը պետք է համերաշխության բերեր, շատ վարորդներ ուղղակի առիթից օգտվում են»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Դ. Պեդանյանը՝ հավելելով, որ իրենց հ/կ–ի գրասենյակն այդ առումով շարունակում է բազմաթիվ բողոքներ ստանալ:

 

«Մեր ֆեյսբուքյան խմբերում քննարկումների ժամանակ շատ մարդիկ բողոքում են ու ասում, որ մեղմացումներից հետո վարորդների կողմից շատ վատ դրսևորումներ են նկատվում: Միաժամանակ նշեմ, որ ցանկացած նման գլոբալ փոփոխություն ցնցումներով է լինում, և ինչ–որ ժամանակ է պետք ադապտացվելու համար: Այսինքն, եթե մեղմացում եղավ, ճիշտ է, կգտնվեն վարորդներ, ովքեր կօգտվեն, բայց կգտնվեն նաև այլ վարորդներ, ովքեր, հակառակը, կփորձեն իրենց օրինակով զգոնության քարոզ անել: Ընդհանուր առմամբ՝ իրավիճակն այդքան էլ գովելի չէ: Շատ հարցերում Ճանապարհային ոստիկանները սկսել են ուղղակի անտարբերություն ցուցաբերել, իսկ վերջին շրջանում արդեն ոստիկանապետ Վ. Օսիպյանն է անձամբ հանդիպել իրենց հետ ու զգուշացրել, որ իրենց նկատմամբ խիստ են լինելու. եթե ճանապարհային ոստիկանները չեն պատրաստվում ավելի զգոն իրենց պահել կամ ինչ–որ մոտիվացիայի պակաս ունեն, իրենց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվելու: Ճիշտն ասած, մեզ մոտ համակարգը փտած է՝ համակարգային փոփոխություն պետք է լինի: Կոնկրետ ՃՈ համակարգի մոտ 30–40 տոկոսին պետք է փոխարինել և ավելի եռանդուն ու նոր ուժեր պետք է ներգրավել. մարդիկ սովոր էին՝ ում կանգնեցնում էին՝ գրպանը գումար էր դնում, իսկ հիմա հեղափոխություն է եղել, և ճանապարհային ոստիկանը սկսել է բանկոմատից գումար հանել»,–ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ մինչ այս փոփոխությունները կար մի մոդել, ըստ որի՝ ճանապարհային ոստիկանները շրջիկ ծառայություն են իրականացրել, որն արդյունավետ է եղել միայն իրենց համար:

«Խոսքը ֆինանսական արդյունավետության մասին է: Հիմա բան է փոխվել. եթե հավատանք, որ կոռուպցիան ամբողջովին վերացել է ՃՈ–ից և լավագույն դեպքում տեսուչը կարող է ծանոթ լինել ու բաց թողնել, և դիտարկենք այն, որ տեսախցիկների տուգանքները մեղմացվել են, ապա կարելի է ասել, որ այս մոդելով մենք դեռ չենք աշխատել: Ժամանակ է պետք նաև հասկանալու, թե այս նոր մոդելն արդյունավե՞տ է, թե՞ ոչ: Մի բան հստակ է, որ վարորդների հույսին չի կարելի թողնել, որովհետև եթե 1000 վարորդից տասը առիթից օգտվող լինեն, այդ տասն էլ կարող են ողբերգական հետևանքով վթարների հեղինակներ դառնալ: Այդ պատճառով էլ նույն տասը արդեն մեծ թիվ է 1000–ի մեջ: Իհարկե, գովելի կլինի, որ վարորդները ժամանակի հետ ավելի զգոն դառնան, բայց, ըստ իս, առանց ՃՈ–ի միջամտության այդ հարցը չի կարգավորվի, որովհետև բոլորս էլ գիտենք նաև, որ մեզ մոտ վարորդական վկայականների մեծ մասը գումարով են գնել»,–շեշտեց Դ. Պեդանյանը:

 

Նրա խոսքով՝ պետք են ինչպես վերապատրաստման միջոցառումներ, այնպես էլ սոցիալական ակցիաներ: «Օրինակ՝ ոստիկանության հասարակական խորհուրդը «Անվտանգ սեպտեմբեր» միջոցառումն իրականացրեց: Անձամբ գնում էին ու տարբեր դպրոցներում ակցիաներ իրականացնում: Օգնում էին փողոցն անցնել, նաև նկատողություն անում վարորդներին: Թերթիկներ էին բաժանում, որտեղ տեղեկատվություն կար տվյալ իրադրության երթևեկության կանոնների մասին: Այդ ակցիաները պետք է պետական մակարդակով լինեն: Առհասարակ մարդուն սթափեցնելու համար տուգանքը վերջին միջոցն է: Տուգանքը խախտումը կատարելուց հետո է նշանակվում, իսկ հիմա աշխատում ենք կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ, որոնք մի քանի տեսակ են լինում: Կան տեխնիկական լուծումներ, երբ, օրինակ, արագությունը չգերազանցելու համար արհեստական անհարթություններ են ստեղծվում»,–ընդգծեց նա: 

«Հաշվի առնելով թե՛ իմ աչքի տեսածը, թե՛ վերոնշյալ քննարկումների արձագանքը՝ կարող եմ ասել, որ փողոցներում հիմա մի թեթև «բարդակ» է: Մարդիկ այս վիճակը կապում են քաղաքականության փոփոխության հետ, իսկ ադապտացիայի համար ժամանակ է պահանջվում: Այդ ժամանակը կարող է կես կամ մեկ տարի տևել, պարտադիր չէ, որ երկու ամիս լինի, թեև հստակ կարող եմ ասել, որ այս պահին երթևեկության անվտանգության կազմակերպման խնդիր ունենք: Կարող ենք ասել, որ այս պահին վատ է, բայց չի նշանակում, որ միշտ վատ է լինելու: Սա անցումային շրջան է: Նախկինում մարդիկ այնքան լարված էին քշում, որ վթարի հավանականությունը մեծանում էր: Անընդհատ նայում էին, որ հանկարծ գիծ չտրորեն, իսկ լարված վարորդը կրկին վտանգավոր է: Իսկ երբ պատժիչ միջոցառումները փոխարինվում են կանխարգելիչ միջոցառումներով, շատ մեծ է հավանականությունը, որ դա կօգնի նվազեցնել պատահարների թիվը»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝  «Պռեսմեդիա» -ի այսօրվա համարում

 

Իշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Լույս չի լինելու Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված