Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո Մեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը


2018-ի 9 ամիսներում քննված քրգործերով վերականգնվել է մոտ 1.2 մլրդ դրամի պատճառված վնաս. ՔԿ նախագահ

Հասարակություն

2014 թվականի մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովն  ընդունեց օրենք՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», որն ուժի մեջ  մտավ  2014 թվականի հունիսի 28-ին, և ըստ անցումային դրույթների՝ սկսեց լիարժեք գործել հոկտեմբերի 8-ից։ Այդ օրն էլ սահմանվեց որպես քննչական կոմիտեի ծառայողի մասնագիտական տոն, ինչն այսօր համընկնում է կոմիտեի քառամյա տարեդարձի հետ: 

Այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ ելույթ ունենալով Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում: Ըստ Հայկ Գրիգորյանի՝ հենց այդ օրն էլ սահմանվեց որպես քննչական կոմիտեի ծառայողի մասնագիտական տոն, ինչն այսօր համընկնում է կոմիտեի քառամյա տարեդարձի հետ: 
 
«Քննչական մարմինները մինչդատական վարույթի շարժիչ ուժն են, և այս համատեքստում Քննչական կոմիտեն ունի առաջնային դերակատարություն, քանի որ այն մեր երկրի միակ համապետական քննչական մարմինն է, որն ունի տարածքային ստորաբաժանումներ հանրապետության բոլոր մարզերում, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Բավական է ասել, որ միայն 2017 թվականի ընթացքում  երկրում քննված քրեական գործերի շուրջ 90,6 %-ը քննվել է  քննչական կոմիտեում:

Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում հաջողություն ինչպես մասնագիտական, այնպես էլ կյանքի բոլոր ոլորտներում։
 
Ուզում եմ վստահեցնել, որ Քննչական կոմիտեի ծառայողները լիովին գիտակցում են իրենց դերակատարության կարևորությունն ու նշանակությունը երկրում օրինականության հաստատման գործում, ունեն կամք ու վճռականություն՝ ծառայելու մեր ժողովրդին, իրավակարգին»,-ասաց նա։ 

Հայկ Գրիգորյանն ընդգծեց, որ նկատի ունենալով, որ մեկ օրից լրանում է նաև իր պաշտոնավարման 100 օրը, ուստի տոնական այս օրով ցանկանում է ներկայացնել մինչդատական վարույթի որակն ու արդյունավետությունը բարձրացնելու, քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով հանցագործությունները բացահայտելու, հանցագործությունից տուժած քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու,  երկրում արդարադատության իրականացմանը աջակցելու ուղղությամբ կատարված քայլերի, ինչպես նաև առկա խնդիրների մասին.
 
«ՀՀ քննչական կոմիտեի՝ մինչդատական վարույթ իրականացնելու գործառույթը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ։
 
2018 թվականի ինն ամիսներին ՀՀ քննչական կոմիտեն գործել է գերծանրաբեռնված. քննիչների վարույթում քննվել է 19.520 քրեական գործ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 4.104-ով կամ 26,6 %-ով: Ընդ որում՝ քննված քրեական գործերի 41%-ը քննվել է 2018թ. հուլիսի 10-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում։ Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 46 քրեական գործ: Դա ամենաբարձր ցուցանիշն է ԱՊՀ բոլոր երկրներում։ Բացի այդ՝ Քննչական կոմիտեի շուրջ երեք տասնյակ քննիչ գործուղվել է քննչական այլ մարմիններ՝ Հատուկ քննչական ծառայություն, Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, և խմբերի կազմում ներգրավվել նրանց վարույթներում գտնվող քրեական գործերի քննությանը։
 
Պետք է փաստեմ, որ քրեական գործերի աննախադեպ աճի համատեքստում արտադրողականության բարձր մակարդակը ոչ միայն պահպանվել է, այլ նաև աճել. ավարտված գործերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ  աճել է 2347-ով. 9 ամիսների  ընթացքում նախաքննությունն ավարտվել է 6390 քրեական գործով, որոնցից միայն 2176-ը, այսինքն՝ 34,1 %-ն ավարտվել է երրորդ եռամսյակում: Այս վիճակագրական տվյալները վկայում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները ջանք ու եռանդ չեն խնայել հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտել նախաքննությունը՝ դրանով իսկ անհարկի անհարմարություններ չպատճառելով քաղաքացիներին»,-ասաց ՔԿ նախագահը:

Վերջինս հավեեց, որ ՀՀ քննչական կոմիտեի արտադրողականությունը որրշելու չափանիշների մեջ հաշվառված չէ կասեցված քրեական գործերի քանակը։ «Քրեական գործի վարույթի կասեցումը մենք չենք դիտարկում որպես քննչական աշխատանքի դրական ցուցանիշ, քանի որ դա վկայում է, որ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը չեն տվել ցանկալի արդյունքը, հանցագործությունը չի բացահայտվել, մեղադրյալի ինքնությունը չի պարզվել, չի հայտնաբերվել։ Ավելին՝ հանձնարարություն եմ տվել ուսումնասիրել նախորդ տարիներին առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված և վարույթը կասեցված քրեական գործերի նյութերը ու ժամանակակից քրեագիտական, փորձագիտական հնարավորություններն օգտագործելով՝ ակտիվացնել քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը դրանք բացահայտելու ուղղությամբ։

Նախաքննության համակողմանիության ապահովումը Քննչական կոմիտեի կարևոր մարտահրավերներից է։ Օրենսդրությունը շատ հստակ պահանջ է ամրագրել և պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին յուրաքանչյուր գործով ապահովել քրեական գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը։ Դրա հետ մեկտեղ դեռևս պահպանված է խորհրդային ժամանակներից մնացած մտայնությունը, թե քննիչը քրեական հետապնդում իրականացնող մարմին է, մեղադրանքի կողմ»,-հայտարարեց նա։

Վերջինիս խոսքով՝ հետևողական քայլեր են ձեռնարկում՝ ձերբազատվելու այս մտայնությունից, որը պետք է նաև օրենսդրորեն լուծում ստանա։ Նախաքննությունը պետք է ուղղված լինի օբյեկտիվ իրականության բացահայտմանը և չպետք է կաշկանդվի մեղադրական բնույթի ապացույցներով։ «Մինչդատական վարույթը Արդարադատության իրականացման կարևոր փուլերից է։ Գաղտնիք չէ, որ քրեական գործերով ապացույցները հիմնականում  ձևավորվում են քննիչի կողմից, ուստի քննիչը պետք է անկաշկանդ ու անաչառ լինի քննությունն իրականացնելիս՝ պարզելու օբյեկտիվ իրականությունը։ Միայն այս դեպքում կկարողանանք ամրացնել իրավական պետության հիմքերը, որտեղ քաղաքացին իրեն օրենքով պաշտպանված կզգա, որտեղ հիրավի բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ՝ ապահովելով պատժի անխուսափելիությունը։

ՀՀ քննչական կոմիտեն վերջին հարյուր օրերին իր ակտիվ ներդրումն է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Իմ կողմից հանձնարարվել է, որ կոռուպցիոն բնույթի գործերով ամփոփումներ իրականացվեն շաբաթական կտրվածքով՝ ըստ բնագավառների: Եթե համառոտ ամփոփենք կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նախաքննության 2018 թվականի ինն ամիսների արդյունքները, ապա կարող ենք ասել, որ կոռուպցիոն դրսևորումներ են բացահայտվել պետական կառավարման ամենատարբեր ոլորտներում։ Մասնավորապես՝ հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել դպրոցների, նախադպրոցական հաստատությունների, ԲՈՒՀ-երի, բժշկական կենտրոնների, սոցիալական ծառայության և հայփոստի, ավտոմեքենաների տեխնիկական զննություն իրականացնող ընկերությունների, բնապահպանության ծառայողների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների, ղեկավարների և պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների դեպքերի առթիվ»,-ասաց նա, ապա շարունակեց.

«Նշված քրեական գործերով  մեղադրանքներ են առաջադրվել դպրոցների տնօրենների, բուժաշխատողների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների,  սոցիալական աջակցության տարածքային գործակալության, «Հայփոստ» ՓԲ ընկերության, Բնապահպանության նախարարության ծառայողների, «Հայանտառ» ՊՈԱԿ պաշտոնատար անձանց, անտառապահների և այլն։  

Քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չարաշահումները կրել են զանգվածային բնույթ, որոնցով պետությանը պատճառվել են առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, և դրանք վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը մշտապես գտնվում են քննության ուշադրության կենտրոնում։

2018թ-ի 9 ամիսներում քննված քրեական գործերով վերականգնվել է 1.215.883.750 ՀՀ դրամի պատճառված վնաս, որից 49%-ը՝ 573.302.915 ՀՀ դրամ գումարը, միայն վերջին ամիսներին՝ 2018թ. հուլիսի 10-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում: 

Համեմատության համար ասեմ, որ 2017թ.-ի ամբողջ տարվա ընթացքում քննված քրեական գործերով վերականգնվել է 537.869.999 ՀՀ դրամ գումար: Այսինքն, 2018թ.-ի 9 ամիսների ընթացքում վերականգնվել է մոտ 2,5 անգամ ավել գումար:

Ներկայացվող ժամանակահատվածում տարբեր քրեական գործերով քննիչները կատարել են 845 խուզարկություն, ձերբակալել 172 անձի, 1335-ը ներգրավվել է որպես մեղադրյալ, որից 101-ը՝ պաշտոնատար անձ: Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա՝ 147 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 35 պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվել է դատավարական հարկադրանքի այլ միջոց՝ պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում, հանցագործությունների նախականխման, դրանց հանգամանքները վերացնելու ուղղությամբ համապատասխան մարմիններին ներկայացվել է 94 միջնորդագիր, ձեռնարկված բացատրական աշխատանքների արդյունքում՝ քննչական բաժիններ են ներկայացել հետախուզման մեջ գտնվող 194 մեղադրյալ, ընդ որում՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար մեղադրվող 124 անձինք զորակոչվել են ՀՀ զինված ուժեր»,-հայտնեց ՔԿ նախագահը: 

Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը
Ամենադիտված