Հնդկաստանում ավտոբուսի վարորդը «ղեկին է նստեցրել» ուղևորներից մեկի կապիկին (տեսանյութ)
ՄիջազգայինՀնդկական Կառնատակա նահանգում ավտոբուսի վարորդին աշխատանքից ազատել են այն պատճառով, որ նա «ղեկին է նստեցրել» կապիկի, այդ մասին գրում է Metro-ն:
Կենդանին պատկանել է ուղևորներից մեկին: Տրանսպորտային միջոցի՝ ընթացքի մեջ գտնվելու ժամանակ կապիկը ցատկել է վարորդի գիրկն ու հրաժարվել տեղից շարժվել: Այդ ժամանակ վարորդը որոշել է ղեկը տալ կապիկի ձեռքը՝ ուղևորներին ուրախացնելու համար: Նրանք էլ սկսել են տեսանկարահանել կատարվածը:
Տեսանյութն արագորեն տարածվել է համացանցում, այն դիտել է նաև ավտոբուսային ընկերության ղեկավարությունը: Ղեկավարությունը հայտնել է, որ վարորդն իրավունք չուներ ռիսկի ենթարկելու մարդկանց անվտանգությունը:
Օգտատերերը, սակայն, անարդարացի են համարել ղեկավարության որոշումը: