ԱԺ նախկին պատգամավոր «Կարամելի Հարութը» ինքնասպան է եղել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նվիրած մարտական ատրճանակով. «Յուվեցի Կարոն» սպանվել է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նվիրած ատրճանակով
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 7-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղի քարի արտադրամասի վարչական շենքի 2-րդ հարկում «Պ.ԲԵՐԵՏՏԱ» տիպի, 6.35 մմ տ/չ տիպի մարտական ատրճանակով ինքնասպանություն գործած Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ՝ «Կարամելի Հարութ» մականվամբ 59-ամյա Հարություն Ղարագյոզյանին նշված զենքը որպես պարգևատրում՝ հանձնվել է ՀՀ ոստիկանապետի կողմից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զենքը տրվել է 2009 թվականին ՀՀ ոստիկանության այն ժամանակվա պետ Ալիկ Սարգսյանի կողմից։