WTA. Օսական դարձել է աշխարհի չորրորդ ռակետը
ՍպորտՀոկտեմբերի 8-ին Կանանց թենիսի միջազգային ասոցիացիան (WTA) հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը:
Ճապոնուհի Նաոմի Օսական բարձրացել է վարկանիշային աղյուսակի 4-րդ հորիզոնական: Չեխիայի ներկայացուցիչ Կառոլինա Պլիշկովան այժմ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, ամերիկուհի Սլոան Սթիվենսը՝ 8-րդ, իսկ գերմանուհի Յուլիա Գյորգեսը՝ 9-րդ: Լավագույն տասնյակ է մտել Հոլանդիայի ներկայացուցիչ Կիկի Բերտենսը:
WTA վարկանիշային աղյուսակը հոկտեմբերի 8-ի դրությամբ
1 (1). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) — 7421
2 (2). Կառոլինա Վոզնյացկի (Դանիա) — 6490
3 (3). Անժելիկա Կերբեր (Գերմանիա) — 5400
4 (6). Նաոմի Օսակա (Ճապոնիա) — 4770
5 (5). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) — 4350
6 (7). Կառոլինա Պլիշկովա (Չեխիա) — 4345
7 (4). Պետրա Կվիտովա (Չեխիա) — 4255
8 (9). Սլոնա Սթիվենս (ԱՄՆ) — 4022
9 (10). Յուլիա Գյորգես (Գերմանիա) — 3785
10 (11). Կիկի Բերտենս (Հոլանդիա) — 3740