Անտոնիո Կոնտեն՝ «Ռեալը» գլխավորելու հիմնական թեկնածու
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգիի հեռացման դեպքում քննարկում է իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեի տարբերակը, գրում է AS-ը:
Արքայական ակումբում կարծում են, որ Իտալիայի ազգային հավաքականի, Թուրինի «Յուվենտուսի» ու Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչը լավագույն տարբերակն է այն մարզիչների մեջ, որոնք այժմ գործազուրկ են:
Այս ամռանը «Ռեալը» գլխավորած Խուլյեն Լոպետեգին այժմ մեծ ճնշման տակ է վերջին անհաջող արդյունքների պատճառով: Նախորդ 4 խաղերից երեքում մադրիդցիները պարտվել են՝ չկարողանալ խփել գոլ: «Ռեալում» իսպանացի մասնագետի ապագան կարող է որոշվել հոկտեմբերի 28-ին կայանալիք «Բարսելոնայի» դեմ խաղում:
Անտոնիո Կոնտեի նախորդ աշխատավայրն էր «Չելսին», որը նա գլխավորել է 2016-ի ապրիլից մինչեւ 2018-ի հուլիսի 12-ը: