Համացանցում են հայտնվել Բուլղարիայում լրագրողի սպանության վայրի կադրերը (տեսանյութ)
ՄիջազգայինՀամացանցում հայտնվել են բուլղարացի լրագրող Վիկտորյա Մարինովայի սպանության վայրի կադրերը: Տեսանյութը հասանելի է Ruse Media-ի YouTube-ալիքում:
Տեսանյութում երևում է բուլղարական Ռուսե քաղաքի զբոսայգին, որտեղ սպանվել է 30-ամյա լրագրողը: Նրա մարմինը հայտնաբերվել է բաց տարածքում՝ ջրամբարից քիչ հեռու:
Քննության տվյալների համաձայն՝ կնոջը նախ ծեծել ու բռնաբարել են, այնուհետ սպանել: Մահը վրա է հասել գլխին ստացած հարվածների ու խեղդամահ անելու հետևանքով: Հանցագործները տարել են նրա հեռախոսը, մեքենայի բանալիներն ու ակնոցները:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն ասել է, որ քննությունը շատ ապացույցներ ունի, և հանցագործին բռնելը ժամանակի հարց է:
Քննությունը դիտարկում է բոլոր վարկածները, այդ թվում՝ նրա մասնագիտական գործունեությունը:
Մարինովան բուլղարական TVN հեռուստաալիքով վարել է «Դետեկտոր» հեռուստածրագիրը: Նա լուսաբանել է կոռուպցիայի թեման ու պատմել Եվրամիության կողմից ֆինանսավորվող նախագծերի իրականացման ժամանակ թույլ տրված չարաշահումների մասին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
![]()