Միշտ չէ, որ ես համամիտ եմ Twitter-ում ամուսնուս գրառումների հետ. Մելանյա Թրամփ
ՄիջազգայինԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Եգիպոսում լրագրողերի հետ կարճատև զրույցի ժամանակ խոստովանել է, որ երբեմն խնդրում է ամուսնուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, դադարել Twitter-ում այդքան շատ գրառումներ անել:
«Միշտ չէ, որ ես համամիտ եմ նրա գրածների հետ և ես այդ մասին նրան ասում եմ: Ես անկեղծորեն հայտնում եմ կարծիքս ու խորհուրդ եմ տալիս: Երբեմն նա լսում է, իսկ երբեմն էլ ոչ»,-առաջին տիկնոջ խոսքը մեջբերել է Daily Mail-ը:
Քառասունութամյա նախկին մոդելը նաև խոստովանել է, որ երբեմն ամուսնուն խնդրում է վայր դնել հեռախոսն ու միառժամանակ հեռու մնալ Twitter-ից:
Հավելենք, որ Թրամփն իր միկրոբլոգն ակտիվ օգտագործում է, որպես տարբեր հարցերի շուրջ իր դիրքորոշումը հայտնելու, կարևոր հայտարարություններ անելու գլխավոր հարթակ: Երբեմն նրա վիճահարույց ու սկանդալային գրառումներն իրական իրարանցում են առաջացնում միջազգային ասպարեզում: