2 մլն դոլար. ներկայացվել է Rolls Royce Cullinan զրահապատ լիմուզինը (լուսանկարներ)
ՄիջազգայինԼյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող բրիտանական Rolls-Royce ընկերությունն այս տարվա մայիսին ներկայացրել է իր առաջին արտաճանապարհային մոդելը՝ Rolls-Royce Cullinan-ը:
Այժմ Klassen ընկերությունը, որը զբաղվում է լյուքս դասի մեքենաները լիմուզինների վերածելով, ներկայացրել է թանկարժեք մոդելի նոր տարբերակը:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, նոր Rolls-Royce Cullinan լիմուզինը զրահապատ է ու ավելի քան 6մ-ով երկար օրիգինալ մոդելից:
Ինչ վերաբերում է մեքենայի տեխնիկական բնութագրին, ապա այն փոփոխության չի ենթարկվել: Փոխադրամիջոցը համալրված է 6.75 լ աշխատանքային ծավալով, 563 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով:
Նշվում է, որ լիմուզինն արժե 2.08 մլն դոլար, մինչդեռ սովորական Rolls-Royce Cullinan-ի գինը մեկնարկում է 325.000 դոլարից:



