ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի ֆոնին Չինաստանը 109 մլրդ դոլար կներդնի սեփական տնտեսության մեջ
ՄիջազգայինԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի ֆոնին կաղող տնտեսությանը նոր թափ հաղորդելու նպատակով Չինաստանը նվազեցրել է որոշ բանկերի՝ պահուստային կանխիկ գումարի չափը:
Ինչպես նշում է The Guardian-ը, պահուստային միջոցների կրճատումը հնարավորություն կտա միլիադավոր դոլարների ներդրումներ անել աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսությունում, ենթակառուցվածքային նախագծերում:
Ընդհանուր առմամբ, պահուստային միջոցների նվազեցման արդյունքում երկրի տնտեսությունում կարվի 109.2 մլրդ դոլարի ներդրում:
Չինաստանի իշխանությունները լիահույս են, որ զգալի ներդրումը կօգնի նվազագույնի հասցնել ԱՄՆ-ի կողմից սահմանված ներկրման մաքսատուրքերի բացասական ազդեցությունը, որն արդեն զգացվում է չինաան տնտեսության վրա: