Ճապոնիայում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄիջազգայինՃապոնիայում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այն տեղի է ունեցել երկրի կենտրոնական հատվածում, գրում է korrespondent.net կայքը:
Հայտնի է, որ Նագանո պրեֆեկտուրայում զգացված երկրաշարժի օջախը գտնվել է գետնից 40 կմ խորության վրա:
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում: Ցունամիի վտագ, ըստ փորձագետների, նույնպես չկա:
Հիշեցնենք, որ այսօր երկրաշարժ է գրանցվել նաև Հայիթիի ափերի մոտ: Դրան զոհ է գնացել առնվազն 11 մարդ: