Պուտինը նշում է 66-ամյակը. Պեսկովը պատմել է՝ ինչպես է ՌԴ նախագահն անցկացնելու ծննդյան օրը
Միջազգայինուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին նշում է ծննդյան 66-րդ տարեդարձը:
Ինչպես նշում է ria.ru-ն, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, որ Պուտինը մտադիր է ծննդյան տոնը նշել ընկերների ու մտերիմների շրջապատում: Այլ մանրամասներ Պեսկովը չի ներկայացրել:
Հատկանշական է, որ Պուտինի ծննդյան հյուրերի շարքում է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին:
«Ինքնաթիռով թռչում եմ ընկերոջս՝ Վլադիմիր Պուտինի ծննդյան տոնին: Կօգտվեմ առիթից ու կքննարկեմ ամենակարևոր միջազգային հարցերը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Բեռլուսկոնին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին:




