ԶԼՄ-ներ. ՄՅՈւ-ի ղեկավարությունը Զիդանին խնդրել է մերժել այլ ակումբների առաջարկները
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը խնդրանքով դիմել է «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին չընդունել այլ ակումբների առաջարկները, հայտնում է «Mirror»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, անգլիական ակումբը դիտարկում է ֆրանսիացի մասնագետի թեկնածությունը` որպես ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին փոխարինող:
Հարկ է նշել, որ ՄՅՈւ-ն նույն քաղաքականությունն էր որդեգրել նաև Մոուրինյուի հետ բանակցությունների ընթացքում` նրան սպասման մեջ թողնելով, երբ ակումբը գլլխավորում էր Լուի վան Գալը:
Հաղորդվում է նաև, որ Զիդանը հետաքրքրված է մանկունիացիների ակումբում աշխատելու հնարավորությամբ և այս պահին ուսումնասիրում է անգելերենը:
Հիշեցնենք` Զիդանը մայիսին է հեռացել «Ռեալից» այն բանից հետո, երբ 3-րդ անգամ անընդմեւ նվաճեց Չեմպիոնների լիգայի Գավաթը մարդրիդյան ակումբի հետ: