Խաբիբ Նուրմագոմեդով vs Քոնոր Մաքգրեգոր. Բուքմեյքերների կարծիքը
ՍպորտԼաս Վեգասում հոկտեմբերին 6-ի գիշերը տեղի կունենա MMA-ի (խառը մենամարտեր) պատմության ամենասպասված մենամարտերից մեկը: UFC-ի թեթեւ քաշային կարգում գործող չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն, սկանդալային վարքով հայտնի իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ:
Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում 30-ամյա Նուրմագոմեդովին, որի հաղթանակի համար միջինը սահմանել են 1.62 գործակից: 30-ամյա Մաքգրեգորի հաղթանակի գործակիցը 2.30 է:
Հիշեցնենք, որ ռուսաստանցի մարտիկը UFC-ի չեմպիոն դարձել է ապրիլի 7-ին, երբ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Էլ Յակվինտային։ Մաքրեգորի դեմ մենամարտում Նուրմագոմեդովն առաջին անկամ կփորձի պաշտպանել տիտղոսը:
Քոնոր Մաքրեգորը UFC-ում հանդես չի գալիս 2016-ից: 2017-ին իռլանդացին պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով մենամարտեց 5 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի հետ եւ պարտվեց տեխնիկական նոկաուտով։