Ողբերգական դեպք Վայոց Ձորի մարզում. սահմանամերձ Խաչիկ գյուղում 60-ամյա մոտոցիկլավարը վթարի է ենթարկվել. նրա դին հայտնաբերել են ձորում
ՀասարակությունԱյսօր՝ հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Արենի-Խաչիկ գյուղամիջյան ճանապարհի 19-րդ կմ հատվածում մոտոցիկլը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։