Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ հնչեցվեցին Երևանի բոլոր եկեղեցիների զանգերը (տեսանյութ)
ՀասարակությունԻ հիշատակ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ այսօր՝ ժամը 12:00-ին, հնչեցվեցին Երևանի բոլոր եկեղեցիների զանգերը և կատարվեց հոգեհանգստյան կարգ:
Շառլ Ազնավուրի հիշատակին Հայաստանում և Արցախում հայտարարված սգո օրը նաև իջեցվեցին ՀՀ դրոշները և դրոշի վերևի մասում ամրացվեցին սև ժապավեններ:
Արտաքին գործերի նախարարությունում և արտերկրում ՀՀ դեսպանություններում և հյուպատոսություններում բացվել են սգո մատյաններ: Երկրում և հեռուստատեսային եթերում դադարեցվել են զվարճալի և ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները:
Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը՝ 94 տարեկան հասակում։ Հոկտեմբերի 5-ին Փարիզում տեղի է ունեցել Ազնավուրի հրաժեշտի արարողությունը։ Իսկ այսօր Ֆրանսիայում տեղի ունեցավ աշխարհահռչակ երգչի հուղարկավորության արարողությունը, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետը։